Տեղեկացնում ենք, որ մայիսի 6-ին ԵՊԿ-ի ռեկտորատը 2019/2020 ուս. տարվա դիմորդների համար կազմակերպում է «Բաց դռների օր», որի ընթացքում դիմորդները հնարավորություն կունենան ծանոթանալ բուհի ընդունելության պայմաններին, առարկայական պահանջներին, բուհի ներքին կանոնակարգին և ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներում` ռեկտորատ, դեկանատներ, ուսումնական մաս, մասնագիտական ամբիոններ, պատասխանատու քարտուղար:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-58-11-64, 095-30-52-95, 055-00-21-54: