Հունիսի 3-ին կայացավ ԵՊԿ Գիտական Խորհրդի 2019 թվականի 5-րդ նիստը: Ներկայացվեցին ավարտական ամփոփիչ քննությունների, Ուսանողական խորհրդի նախագահի ընտրությունների, «Բաց դռների օրվա» արդյունքները, «Ընդունելություն 2019»-ի փաստաթղթերի ընդունման առաջին փուլի բարձր ցուցանիշները, նոր՝ «Կամերային երաժշտության» դեկանատ ստեղծելու, կոնսերվատորիայի հիմնադրամ ձևավորելու մասին տեղեկությունները: Հատուկ շնորհավորանքի արժանացան նորընտիր ռեկտոր՝ պրոֆ. Սոնա Հովհաննիսյանը և ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը ստացած ԵՊԿ պրոֆեսոր, արվ. դոկտոր Ժաննա Զուրաբյանը:


Լուսանկարները՝ Մարիամ Ղազանչյանի