Այսօր` հունիսի 20-ին, աշխարհահռչակ ֆրանսիահայ կիթառահար Դան Ղարիբյանն ու իր եռյակը երաժշտական հանդիպում ունեցան ԵՊԿ-ի ուսանողության հետ:

Մասնակից ուսանողները հնարավորություն ունեցան նախ վայելելու աշխարհահռչակ երաժիշտների կատարումները, այնուհետև հարց ու պատասխանի միջոցով կարողացան ստանալ իրենց հուզող բազմաթիվ հարցերի պատասխանները, իսկ հետո տեղի ունեցավ հանդիպման ամենահետաքրքիր ու ինտերակտիվ մասը: «Եռյակն» ու ուսանողները բաժանվեցին խմբերի ու սկսեցին միասին աշխատել Dan Gharibian Trio-ի հայտնի Armenian Waltz երգի վրա: Հանդիպման վերջում մասնակիցներն ու «Եռյակը» միասին կատարեցին Armenian Waltz-ի իրենց տարբերակը:


Լուսանկարը` Մարիամ Ղազանչյանի