Օրեր առաջ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա մշակութային այցով ժամանել էին Օդեսայի երաժշտական ակադեմիայի երաժշտության տեսության եւ կոմպոզիցիայի ամբիոնի պրոֆեսոր Կարմելա Ցեպկոլենկոն, մշակութային գծով մենեջեր Ասիա Խաչատրյանը և Կրևի Չայկովսկու անվան ազգային երաժշտական ակադեմիայի կրթական եւ ստեղծագործական աշխատանքների եւ միջազգային հարաբերությունների պրոռեկտոր պրոֆեսոր Լեսիա Օլեյնիկը:

ԵՊԿ-ն գործընկերական հարաբերությունների մասին համաձայնագիր կնքեց Ա․Վ․ Նեժդանովայի անվան Օդեսայի ազգային երաժշտական ակադեմիայի և Ուկրաինայի Պ․Ի․ Չայկովսկու անվան ազգային երաժշտական ակադեմիայի հետ:

Հանդիպման վերջում Ուկրաինայի Չայկովսկու անվան ազգային երաժշտական ակադեմիան հուշամեդալ հանձնեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանին:


Լուսանկարները` Մարիամ Ղազանչյանի