Նոյեմբերի 12-ին կայացավ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կառավարման խորհրդի հերթական նիստը:

Խորհուրդն անդրադարձավ չորս հիմնական հարցի։

Օրակարգի առաջին կետի համաձայն, նախագահ Լիլիթ Երնջակյանը ներկայացրեց Խորհրդի նոր անդամներին։

ԵՊԿ բյուջեի լրամշակված նախահաշիվը Խորհրդին ներկայացրեց Քրիստինե Մեյմարյանը։ Քննարկման և բաց քվեարկության արդյունքում այն հաստատվեց միաձայն։

ԵՊԿ շենքի ջեռուցման բարելավմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Գևորգ Մնացականյանը, ով նշեց, որ տեղի է ունեցել ուսումնասիրություն, հայտարարվել տենդեր, և այն շահած ընկերությունները պատրաստ են աշխատանքի անցնել մինչև ս/թ դեկտեմբերի 1-ը։

Նիստի վերջում անցկացվեց ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի տնօրենի ընտրությունը: ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար հայտ էր ներկայացրել միայն ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, արվեստագիտության թեկնածու Հասմիկ Հարությունյանը: Վերջինս ելույթ ունեցավ՝ ներկայացնելով ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի զարգացման իր ծրագիրը։

Փակ գաղտնի քվեարկության արդյունքում, ԵՊԿ Կառավարման խորհուրդը միաձայն ընդունեց Հասմիկ Հարությունյանի՝ ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի տնօրեն ընտրվելու մասին որոշումը: