Մայիսի 5-ին Մոսկվայի Չայկովսկու անվան համերգասրահում կկայանա համերգ` նվիրված հաղթանակի օրվան։ Համերգին կմասնակցեն Ռուսաստանի ազգային երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը և ԱՊՀ երկրների սիմֆոնիկ նվագախումբը, որի կազմում Հայաստանը կներկայացնեն Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներ Աստղիկ Սիրադեղյանը, Սոնա Թուրաբյանը, Դանիել Պետրոսյանը և Հայկ Գուրգենյանը։

Համերգի ընթացքում կհնչեն պատերազմական տարիների երգեր:

Դիրիժոր՝ Բելառուսի Հանրապետության ժողովրդական արտիստ Ալեքսանդր Անիսիմով: