Երեկ` հունիսի 10-ին, կայացավ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2018 թվականի երիտասարդական մրցանակաբաշխության հաղթողների մրցանակների հանձնման արարողությունը:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2018 թվականի երիտասարդական մրցանակակիրներն են`

Դասական երաժշտություն՝ երգեցողություն

•Անուշ Մարտիրոսյան — բարձր կատարողական արվեստի համար
•Նավասարդ Հակոբյան — բարձր կատարողական արվեստի համար

Դասական երաժշտություն՝ գործիքային կատարողականություն

•Խաչիկ Անդրեասյան (դաշնամուր) – լավագույն կատարման համար
•Անդրանիկ Աղաջանյան (թավջութակ) — լավագույն կատարման համար


Շնորհավորում ենք Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներին Հայաստանի Հանրապետության Նախագահի 2018 թվականի երիտասարդական մրցանակներին արժանալու համար: