Մայիսի 13-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի նախաձեռնությամբ կայացավ հանդիպում կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ։

Ներկա էին կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը, դասախոսներ, ուսանողներ և հյուրեր։

Բովանդակալից և հագեցած զրույցի ընթացքում մաեստրոն խոսեց արդի կոմպոզիտորական արվեստի և հայ երաժշտության կարևոր հարցերի մասին։


Լուսանկարները` Մարիամ Ղազանչյանի