Մարտի 26-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան հյուրընկալեց Իտալիայի Siena Jazz Academy-ի ներկայացուցիչներին, ովքեր եկել էին Erasmus + ծրագրի շրջանակներում։

Հանդիպման ընթացքում քննարկվեց դասախոսների և ուսանողների փոխանակման ծրագիրը։

Հանդիպումից հետո կազմակերպվեց ջազ համերգ՝ կոնսերվատորիայի ուսանողների մասնակցությամբ։

Լուսանկարները՝ Մարիամ Ղազանչյանի