Դաշանակահարուհի Այակա Մասեդան Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի մասնակիցներից է:

Արամ Խաչատրյանի Տոկատը և կոնցերտը նա սերտել է Երևանի Կոմիտասի անվան պետականկոնսեվատորիայի պրոֆեսոր Անահիտ Ներսիսյանի ղեկավարությամբ, ով 2018 թվականից ՏոկիոյիԳեիդայ Արվեստների համալսարանի հատուկ հրավիրյալ պրոֆեսորն է:

Տոկիոյի Արվեստների համալսարանի սանը ցանկություն էր հայտնել տեսնել Երևանյան կոնսերվատորիայի գրադարանը: Ուսխորհրդի անդամ և «Բաց դռներ օր կոնսերվատորիայում» ծրագրի մասնակից կոմպոզիցիայի բաժնի ուսանող Արամ Խանլարին շտապեց դիմավորել մեր հյուրին: Արամը Այակա Մասեդային ու Անահիտ Ներսիսյանին շրջայցով (անգլերեն տարբերակով) ներկայացրեց գրադարանն ու ծանոթացրեց կոնսերվատորիայի պատմությանը:

Անվանի դաշնակահար, ԵՊԿ պրոֆեսոր Անահիտ Ներսիսյանը Ճապոնիայում հայտնի դարձավ, երբ այնտեղ հրատարակվեց Մոսկվայի կոնսերվատորիայի մասին գիրքը, որտեղ գրված էին միջազգային մրցույթների դափնեկիրների անունները: Ա. Ներսիսյանը 1994-ին առաջին անգամ այցելեց Ճապոնիա: Տոկիոյում, Կոչիում, Տակամացուում Բախի երաժշտությամբ մենահամերգ ներկայացրեց: Բախի երաժշտության մեկնաբանությանը նվիրված դասախոսություն ներկայացրեց Տոկիոյի ազգային կոնսերվատորիայում: 1996-ին մենահամերգով ելույթ ունեցավ Տոկիոյի «Կազալս հոլ»-ում և վարպետության դաս տվեց Ֆուկուոկե և Սագե երաժշտական ուսումնարաններում: 2001-ին Տոկիոյի Mitace Art Centre-ում ճապոնացի ջութակահարուհու հետ ձայնագրեց Սկանդինավիայի ժամանակակից կոմպոզիտորների երաժշտություն, համերգներ տվեցին Կումամատոյու: Միումիում հնչեցին Կոմիտասի մանրանվագները, Էդվարդ Բաղդասարյանի «Նոկտյուրնը», Տորու Տակեմիցուի «Էլեգիան»: Մինչ օրս Ճապոնիայի տարբեր քաղաքներում շարունակվում է Անահիտ Ներսիսյանի ելույթներն ու վարպետության դասերը:
2018 թվականից հարգարժան պրոֆեսորը Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան պատվավոր մրցանակակիր է: