Ապրիլի 10-ին Կոնսերվատորիայի հյուրն էր “Mirak-Weissbach” հիմնադրամի ղեկավար Մյուրիել Միրաք-Վայսբախը, ով Հայոց Մեծ Եղեռնից փրկված երկու ծնողների ժառանգ է: Տիկին Մյուրիելը և իր ամուսինը ներկայացրին 2012-ից գործող հիմնադրամի բարեգործական ծրագրերը, որոնց նպատակն է երաժշտական գործիքների նվիրատվությամբ շնորհալի երիտասարդներին կրթության աջակցությամբ ապահովել Հայաստանում դասական երաժշտության մշակույթի կենսունակությունը:

Դեռևս 2016 թվականին հիմնադրամը կոնսերվատորիային էր նվիրաբերել դաշնակահար և դիրիժոր Բերնարդ Շեյդտի անձնական գրադարանը: Բ. Շեյդտը մեծ ներդնում ունեցող մանկավարժ էր և իր սաներին դաստիարակել է գերմանական ու եվրոպական արվեստի բարձր ավանդույթներով: Նա անձամբ ճանաչել է Մարիա Կալասին, Վիլհելմ Ֆուրտվենգլերին, Պաբլո Կազալսին, Վիլհելմ Կեմպֆին: Կարելի է ասել, որ Բ. Շեյդտի գրադարանի ներկայությամբ վաստակաշատ մանկավարժի ավանդույթը փոխանցվել է նաև հայ ուսանողներին: Այդ գրականությունն արդեն համակարգվել, մուտքագրվել է և ԵՊԿ գրադարանի ֆոնդի մասն է կազմում: Տիկին Մյուրիել Միրա-Վայսբախը իր երխտագիտությունը հայտնեց ԵՊԿ գրադարանի վարիչ Վարվառա Հովհաննսիսանի ղեկավարությամբ կատարված պրոֆեսիոնալ աշխատանքի համար: