ՏԵՂԵԿՈւԹՅՈւՆՆԵՐ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Պահանջվող փաստաթղթերի ցանկ՝
- Դիմում ՀՀ ԿԳ նախարարություն
- Վկայական միջնակարգ կրթության մասին /թարգմանված և հաստատված ՀՀ դեսպանատանը/
- Ծննդյան վկայական /թարգմանված և հաստատված ՀՀ դեսպանատանը/
- Անձնագրի պատճենը /թարգմանված և հաստատված ՀՀ դեսպանատանը/
- Բժշկական տեղեկանք
- 6 լուսանկար /3×4/
Փաստաթղթերի ներկայացման ժամկետները՝
Փաստաթղթերը ընդունվում են հուլիսի 15-ից ՀՀ ԿԳ նախարարությունում:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝
- Առաջին կուրս ընդունվելու համար՝ օգոստոսի 20-ը
- Նախապատրաստական կուրս ընդունվելու համար՝ նոյեմբերի 10-ը
Փաստաթղթերը կարելի է ներկայացնել նաև արտերկրի ՀՀ դեսպանատուն՝ ՀՀ ԿԳ նախարարություն ուղարկելու նպատակով:
Դիմորդները քննություն են հանձնում մասնագիտական առարկայից և անցնում հարցազրույց «սոլֆեջո» և «հարմոնիա» /վոկալիստների համար՝ «երաժշտական տարրական տեսություն»/ առարկաներից:
Ուսման վարձը՝
Արտասահմանցիների համար – 900.000 դրամ տարեկան
Սփյուռքահայերի համար – 800.000 դրամ տարեկան «Վոկալ արվեստ» /դասական, ժողովրդական և ջազ-էստրադային երգեցողություն/ մասնագիտացման համար, մնացած բոլոր մասնագիտացումների համար՝ 700.000 դրամ տարեկան:
Ուսման վարձը նախապատրաստական բաժնում՝
Արտասահմանցիների համար – 600.000 դրամ տարեկան
Սփյուռքահայերի համար – 350.000 դրամ տարեկան
Դասերի սկիզբը՝
Դասընթացները սկսվում են սեպտեմբերի 1-ից։
Նախապատրսատական կուրսի դասընթացը սկսվում է հոկտեմբերի 1-ից։