Հուլիսի 1-ին կայացավ ԵՊԿ գիտական խորհրդի 2019 թվականի 6-րդ նիստը: Քննարկվեց և փակ (գաղտնի) քվեարկության արդյունքում որոշում ընդունվեց տասը ամբիոնի վարիչ ընտրելու և երեք հավակնորդներին դոցենտի գիտական կոչում շնորհելու մասին, հաստատմանը ներկայացվեցին բակալավրի ուսումնական պլանները, տպագրման երաշխավորում ստացան գիտական և ուսումնական երկու աշխատանք:

Հատուկ շնորհավորանքի արժանացան ԵՊԿ պրոֆեսոր Յուրի Դավթյանն իր 90-ամյակի առթիվ (ով նիստից բացակայում էր) և Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթում հաղթած կոնցերտմայստերական ամբիոնի ասիստենտ Հռիփսիմե Աղաքարյանն ու պրոֆեսոր Ռոզա Թանդիլյանը, ում մասնագիտական դասարանն է ավարտել տիտղոսակիր դաշնակահարը:


Լուսանկարները՝ Մարիամ Ղազանչյանի