Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, արվեստագիտության դոկտոր Ժաննա Զուրաբյանը մշակույթի բնագավառում ունեցած վաստակի համար ստացել է Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը:

Միանում ենք բոլոր շնորհավորանքներին: Մաղթում ենք առողջ ու անսպառ եռանդով շարունակել ծառայել ազգայինմշակույթին:

Պրոֆեսոր Ժաննա Զուրաբյանն ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (1962թ.):
1963-1980թթ դասավանդել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում:
Նա կոնսերվատորիայի դասախոս է 1977 թվականից:
Գիտական գործունեության բնագավառում ունի մենագրություններ, հոդվածներ, զեկուցումներ հայրենական և միջազգային գիտաժողովներում, մի քանի հարյուրի հասնող ներածական խոսք, թեմատիկ հաղորդաշարեր:
2014-ին լույս է տեսել նրա «Մոնոդիան հայ կոմպոզիտորների գործիքային ստեղծագործություններում» մենագրությունը, որը երաժշտագետի դոկտորական աշխատությունն է: