«Քառորդ Տոն» մշակութային ՀԿ-ն, ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության աջակցությամբ կազմակերպում է «Crossroads 2019 ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնը:

Այս տարի փառատոնին կմասնակցեն կոմպոզիտոր Ժան-Լյուկ Ֆաֆշամը (Բելգիա), դաշնակահարուհի Լորանս Մխիթարյանը (Բելգիա), կոմպոզիտոր, դիրիժոր Պաոլո Րիչչին (Իտալիա), կոմպոզիտոր Արման Ղուշչյան (Ռուսաստան)։

Փառատոնի շրջանակներում Լորանս Մխիթարյանը և Ժակ-Լյուկ Ֆաֆշամը անկացրեցին սեմինարներ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։


Լուսանկարները՝ Մարիամ Ղազանչյանի