Հունիսի 20-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ հանդիպում Dizzy Kinetics-ի հետ:

Dizzy Kinetics զույգը, որի անդամներն են Լուկաս Սալենկեւիչն (Պոզնան, Լեհաստան) ու Մարեկ Չոլոնեւսկին (Կրակով, Լեհաստան) միախառնում է ժամանակակից ձայնային արվեստի տարբեր ձեւերը, ներառյալ՝ կենդանի էլեկտրոնային երաժշտություն, փոխներգործություն, վիդեո և այլն:

Լուկաս Սալենկեւիչն ու Մարեկ Չոլոնեւսկին փորձարարական, այլընտրանքային կատարողներ են, ովքեր հանադիպման ժամանակ ներկայացրին էլեկտրամագնիսական տեխնոլոգիաների հետ աշխատելու տեխնիկան և բազմաթիվ այլ հետաքրիր հնարքներ, որոնք շատերի համար բացահայտումներ էին:


Լուսանկարները` Մարիամ Ղազանչյանի