{

Մեր մասին

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան տեղակայված է մայրաքաղաքի կենտրոնում` Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և «Արամ Խաչատրյան» ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահի հարևանությամբ, Սայաթ-Նովա 1ա հասցեում: Կոնսերվատորիայի կարևոր առաքելությունն է` պրոֆեսիոնալ կադրերի պատրաստումը հանրապետության երաժշտական կյանքի բազմաճյուղ ոլորտներում` կատարողներ, կոմպոզիտորներ, երաժշտագետներ, երաժշտական խմբերի ղեկավարների, մշակութային կյանքի կազմակերպիչների և այլն։ Երևանի կոնսերվատորիան համաշխարհային հանրության առջև ներկայացել և ներկայանում է որպես սեփական ազգային դեմք ունեցող բարձրակարգ բուհ։
1000 -ից ավելի ուսանող
124 օտարերկրացի ուսանող
275 տեղանոց մեծ դահլիճ
268 իրականացված միջոցառումներ