Արվեստի տեսություն և պատմություն Արվեստի տեսություն և պատմություն
Առաքելություն
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի՝ «Արվեստի տեսություն և պատմություն» մասնագիտությամբ կրթություն ապահովող երաժշտագիտության ամբիոնը պատրաստում է շրջահայաց, ուշիմ, պատասխանատվության բարձր զգացումով մասնագետների։  Ուսումնառության ընթացքում ուսանողները հարստացնում են սեփական գիտելիքները մասնագիտական
ոլորտում և վերջնարդյունքում՝ լիովին տիրապետում են երաժշտագիտական աշխատանքի տարբեր ձևաչափերին, անցյալի և արդի երաժշտարվեստի արտահայտչամիջոցներին և տեխնիկաներին, արևմտյան և հայ երաժշտության պատմությանը, տեսությանը և գեղագիտությանը վերաբերող լայն գիտելիքների։  Նշված մասնագիտությամբ շրջանավարտները հմտանում են գրավոր աշխատանքի և բանավոր ելույթի ակադեմիական ձևում, ոճում ու բառապաշարում, ինչպես նաև տիրապետում են մասնագիտական ոլորտում գրավոր և բանավոր բանավեճի արվեստին ինչպես հայերեն, այնպես էլ առնվազն մեկ օտար լեզվով:  Ուսանողական կյանքն ուղեկցվում է թիմային աշխատանքի առարկայական օրինակներով, ինչպես նաև հնարավորություն է ընձեռնում համագործակցել ինչպես միմյանց, այնպես էլ երաժշտական ոլորտի այլ մասնագետների հետ։
Տեսնել ավելին

Concentrations

Այցելել կոնսերվատորիա

1ա, Սայաթ-Նովա պող.,
0001 Երևան, Հայաստան
+374 10 58 11 64

Տեսնել քարտեզում