ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Կայքը կառուցման փուլում է: Կոնսերվատորիայի ընդունելության կարգի մասին և այլ տեղեկություններ ստանալու համար
այցելեք մեր պաշտոնական ֆեյսբուքյան էջ կամ գրեք yksc@conservatory.am էլ. հասցեին:
Երաժշտագիտություն Երաժշտագիտություն
Առաքելություն

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի՝ «Արվեստի տեսություն և պատմություն» մասնագիտությամբ կրթություն ապահովող երաժշտագիտության ամբիոնը պատրաստում է շրջահայաց, ուշիմ, պատասխանատվության բարձր զգացումով մասնագետների։ 

Ուսումնառության ընթացքում ուսանողները հարստացնում են սեփական գիտելիքները մասնագիտական ոլորտում և վերջնարդյունքում՝ լիովին տիրապետում են երաժշտագիտական աշխատանքի տարբեր ձևաչափերին, անցյալի և արդի երաժշտարվեստի արտահայտչամիջոցներին և տեխնիկաներին, արևմտյան և հայ երաժշտության պատմությանը, տեսությանը և գեղագիտությանը վերաբերող լայն գիտելիքների։ 

Նշված մասնագիտությամբ շրջանավարտները հմտանում են գրավոր աշխատանքի և բանավոր ելույթի ակադեմիական ձևում, ոճում ու բառապաշարում, ինչպես նաև տիրապետում են մասնագիտական ոլորտում գրավոր և բանավոր բանավեճի արվեստին ինչպես հայերեն, այնպես էլ առնվազն մեկ օտար լեզվով: 

Ուսանողական կյանքն ուղեկցվում է թիմային աշխատանքի առարկայական օրինակներով, ինչպես նաև հնարավորություն է ընձեռնում համագործակցել ինչպես միմյանց, այնպես էլ երաժշտական ոլորտի այլ մասնագետների հետ։

Կարդալ ավելին
Բակալավրիատ Մագիստրատուրա

Այցելել կոնսերվատորիա

2, Մարկ Գրիգորյան փող.
0001 Երևան, Հայաստան
+374 10 58 11 64
yksc@conservatory.am

Տեսնել քարտեզում