ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Կայքը կառուցման փուլում է: Կոնսերվատորիայի ընդունելության կարգի մասին և այլ տեղեկություններ ստանալու համար
այցելեք մեր պաշտոնական ֆեյսբուքյան էջ կամ գրեք yksc@conservatory.am էլ. հասցեին:
Դիրիժորություն Դիրիժորություն
Առաքելություն

Օպերային և սիմֆոնիկ խմբավարների մասնագիտությունը կրթում է դիրիժորների, ովքեր հմուտ են կատարողական տեխնիկայի ու սիմֆոնիկի հիմունքների ոլորտում, տեղյակ են օպերային ու հռետորական հիմնական երգացանկին ու զարգացնում տարբեր ընդգրկման երաժշտական անսամբլների հետ աշխատելու ունակությունը:

Շրջանավարտները կարողանում են կատարել և մեկնաբանել տարբեր դարաշրջանների արտասահմանյան և հայ խմբերգային երաժշտություն,  կազմավորել և ինքնուրույն աշխատել տարբեր ձևաչափերի պրոֆեսիոնալ և սիրողական երգչախմբերի հետ։

Նրանք տիրապետում են անցյալի և արդի երաժշտարվեստի արտահայտչամիջոցներին և տեխնիկաներին,  արտասահմանյան և հայ երաժշտության պատմությանը, տեսությանը և գեղագիտությանը վերաբերող լայն գիտելիքների, ազատորեն կիրառում են դրանք սեփական աշխատանքում:

Սովորողները տիրապետում են բեմական կատարման հմտություններին, տարբեր երաժշտական ոճերով ներդաշնակման, բազմաձայնման, փոխադրման և գործիքավորման արվեստին:

Նրանք հմուտ են նաև գրավոր աշխատանքի և բանավոր ելույթի ակադեմիական ձևը, ոճն ու բառապաշարը կիրառելու մեջ, կարողանում են մասնագիտական ոլորտում գրավոր և բանավոր բանավիճել ինչպես հայերեն, այնպես էլ առնվազն մեկ օտար լեզվով: Ունեն նախնական գիտելիքներ արվեստի այլ ճյուղերի, հումանիտար և հասարակական գիտությունների վերաբերյալ, ինչպես նաև  երաժշտական մանկավարժության ոլորտում:                 Նրանք կարողանում են մասնակցել թիմային աշխատանքին, պատշաճ կերպով համագործակցել միմյանց, երաժիշտ-կատարողների և երաժշտական ոլորտի այլ մասնագետների հետ:

Շրջանավարտները տիրապետում են  բավականաչափ գիտելիքների՝ բարձրագույն կրթության երկրորդ մակարդակի ուսումը երաժշտությանն առնչվող այլ մասնագիտությամբ շարունակելու համար:

Կարդալ ավելին

Այցելել կոնսերվատորիա

2, Մարկ Գրիգորյան փող.
0001 Երևան, Հայաստան
+374 10 58 11 64
yksc@conservatory.am

Տեսնել քարտեզում