Դիրիժորություն Դիրիժորություն
Առաքելություն
Օպերային և սիմֆոնիկ խմբավարների մասնագիտությունը կրթում է դիրիժորների, ովքեր հմուտ են կատարողական տեխնիկայի ու սիմֆոնիկի հիմունքների ոլորտում, տեղյակ են օպերային ու հռետորական հիմնական երգացանկին ու զարգացնում տարբեր ընդգրկման երաժշտական անսամբլների հետ աշխատելու ունակությունը: Շրջանավարտները կարողանում են կատարել և մեկնաբանել տարբեր դարաշրջանների արտասահմանյան և հայ խմբերգային երաժշտություն, 
կազմավորել և ինքնուրույն աշխատել տարբեր ձևաչափերի պրոֆեսիոնալ և սիրողական երգչախմբերի հետ։ Նրանք տիրապետում են անցյալի և արդի երաժշտարվեստի արտահայտչամիջոցներին և տեխնիկաներին,  արտասահմանյան և հայ երաժշտության պատմությանը, տեսությանը և գեղագիտությանը վերաբերող լայն գիտելիքների, ազատորեն կիրառում են դրանք սեփական աշխատանքում: Սովորողները տիրապետում են բեմական կատարման հմտություններին, տարբեր երաժշտական ոճերով ներդաշնակման, բազմաձայնման, փոխադրման և գործիքավորման արվեստին: Նրանք հմուտ են նաև գրավոր աշխատանքի և բանավոր ելույթի ակադեմիական ձևը, ոճն ու բառապաշարը կիրառելու մեջ, կարողանում են մասնագիտական ոլորտում գրավոր և բանավոր բանավիճել ինչպես հայերեն, այնպես էլ առնվազն մեկ օտար լեզվով: Ունեն նախնական գիտելիքներ արվեստի այլ ճյուղերի, հումանիտար և հասարակական գիտությունների վերաբերյալ, ինչպես նաև  երաժշտական մանկավարժության ոլորտում:                 Նրանք կարողանում են մասնակցել թիմային աշխատանքին, պատշաճ կերպով համագործակցել միմյանց, երաժիշտ-կատարողների և երաժշտական ոլորտի այլ մասնագետների հետ: Շրջանավարտները տիրապետում են  բավականաչափ գիտելիքների՝ բարձրագույն կրթության երկրորդ մակարդակի ուսումը երաժշտությանն առնչվող այլ մասնագիտությամբ շարունակելու համար:
Տեսնել ավելին

Quick_facts

  • Language of Instruction
    Ուսումնառության լեզուն` Հայերեն
  • Degree Types
    Ստացվող որակավորում` Արվեստի տեսության և պատմության բակալավր Արվեստի տեսության և պատմության մագիստրոս
  • Duration of Study
    Ուսման տևողությունը` Բակալավրիատ` 4 տարի Մագիստրատուրա՝ 2 տարի
  • Tuition Fees
    Ուսման վարձ
    Հայաստան & Արցախ / 700.000 ՀՀ դրամ
    Սփյուռք/ 700.000 ՀՀ դրամ
    Միջազգային Ուսանողնեռ/ 900.000 ՀՀ դրամ
  • Undergraduate Students
    Բակալավրի Ուսանողներ 7 ՀՀ 6 Միջազգային
  • Graduate Students
    Մագիստրատուրայի Ուսանողներ 2 ՀՀ 2 Միջազգային

Այցելել կոնսերվատորիա

1ա, Սայաթ-Նովա պող.,
0001 Երևան, Հայաստան
+374 10 58 11 64

Տեսնել քարտեզում