ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐ
Առաքելություն
Երաժշտության ոլորտի առևտրայնացմանը զուգահեռ` ժողովրդական նվագարանների հանդեպ հետաքրքրության նվազման վտանգը հաղթահարվում է. Երևանի պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների մասնագիտացում ընտրած երաժիշտը հստակ տիրապետում է ոչ միայն գործիքին, այլև այն հանրայնացնելու, ունկնդրելի լինելու և ժամանակակից աշխարհի մարտահրավերները լիարժեք հաղթահարելու նրբություններին:  Նա գիտի առանձին կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարման յուրահատկությունները,
կարողանում է հնարավորինս խնամքով կատարել վերծանություններ ձայնագրությունից, վերլուծել և կատարել ստեղծագործությունը, մասնակցել թիմային աշխատանքին՝ որպես անսամբլի կամ նվագախմբի երաժիշտ, գիտի ժողովրդական, հոգևոր և աշուղական երգարվեստի արտահայտչամիջոցները և տեխնիկաները: Նաև տիրապետում է հայկական նոտագրության համակարգին, հայկական և արևելյան դասական ձայնակարգերին վերաբերող բավականաչափ գիտելիքների, կատարողական բնագավառի հիմնական տերմինաբանությանը, բեմական կատարման հմտություններին: Գիտի հայ երաժշտության կատարողական նվագացանկը, կարողանում է կատարել և մեկնաբանել հայկական մոնոդիկ երաժշտության տարբեր ճյուղերի նմուշներ, դասընթացի  ընթացքում ստացած գիտելիքները կիրառել մասնագիտական հետագա գործունեության մեջ: Ազգային փողային նվագարանների դասարանի ուսանողներն ուսման ընթացքում լիարժեք տիրապետում են փողային ընտանիքի բոլոր գործիքներին: Հարվածային գործիքների դասարանի ուսանողները տիրապետում են սանթուրին և հարվածային մեկ-երկու այլ գործիքների: Ցանկալի է, որ ազգային նվագարանների ուսանողներն ուսման ընթացքում բացի իրենց հիմնական գործիքից, ծանոթանան ազգակից կամ  այլ նվագարանների հետ՝ հետագա գործնական աշխատանքին ավելի լայն նախապատրաստված լինելու համար:
Տեսնել ավելին
Արզաս Ոսկանյան
Վոկալ-տեսական ֆակուլտետի կոմպոզիցիայի ամբիոն
Արզաս Ոսկանյան Head Ամբիոնի վարիչ, պրոֆեսոր
Արզաս Ոսկանյան
Վոկալ-տեսական ֆակուլտետի կոմպոզիցիայի ամբիոն
Արզաս Ոսկանյան Head Ամբիոնի վարիչ, պրոֆեսոր

Այցելել կոնսերվատորիա

1ա, Սայաթ-Նովա պող.,
0001 Երևան, Հայաստան
+374 10 58 11 64

Տեսնել քարտեզում