Երաժշտության ոլորտի առևտրայնացմանը զուգահեռ` ժողովրդական նվագարանների հանդեպ հետաքրքրության նվազման վտանգը հաղթահարվում է. Երևանի պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների մասնագիտացում ընտրած երաժիշտը հստակ տիրապետում է ոչ միայն գործիքին, այլև այն հանրայնացնելու, ունկնդրելի լինելու և ժամանակակից աշխարհի մարտահրավերները լիարժեք հաղթահարելու նրբություններին:
Նա գիտի առանձին կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարման յուրահատկությունները, կարողանում է հնարավորինս խնամքով կատարել վերծանություններ ձայնագրությունից, վերլուծել և կատարել ստեղծագործությունը, մասնակցել թիմային աշխատանքին՝ որպես անսամբլի կամ նվագախմբի երաժիշտ, գիտի ժողովրդական, հոգևոր և աշուղական երգարվեստի արտահայտչամիջոցները և տեխնիկաները:
Նաև տիրապետում է հայկական նոտագրության համակարգին, հայկական և արևելյան դասական ձայնակարգերին վերաբերող բավականաչափ գիտելիքների, կատարողական բնագավառի հիմնական տերմինաբանությանը, բեմական կատարման հմտություններին: Գիտի հայ երաժշտության կատարողական նվագացանկը, կարողանում է կատարել և մեկնաբանել հայկական մոնոդիկ երաժշտության տարբեր ճյուղերի նմուշներ, դասընթացի
ընթացքում ստացած գիտելիքները կիրառել մասնագիտական հետագա գործունեության մեջ:
Ազգային փողային նվագարանների դասարանի ուսանողներն ուսման ընթացքում լիարժեք տիրապետում են փողային ընտանիքի բոլոր գործիքներին:
Հարվածային գործիքների դասարանի ուսանողները տիրապետում են սանթուրին և հարվածային մեկ-երկու այլ գործիքների:
Ցանկալի է, որ ազգային նվագարանների ուսանողներն ուսման ընթացքում բացի իրենց հիմնական գործիքից, ծանոթանան ազգակից կամ այլ նվագարանների հետ՝ հետագա գործնական աշխատանքին ավելի լայն նախապատրաստված լինելու համար:
Կարդալ ավելին
2, Մարկ Գրիգորյան փող.
0001 Երևան, Հայաստան
+374 10 58 11 64
yksc@conservatory.am