Գործիքային կատարողականություն Գործիքային կատարողականություն
Առաքելություն
Կատարողական արվեստի ուսումնական ծրագիրը ներառում է հմտություններ, հայեցակարգեր ու մեթոդաբանություն, որոնք բավարար են գործիքին տիրապետելու մակարդակը ներկայացնելու և պատշաճ մասնագիտական գործունեություն ծավալելու համար:  Ծրագիրն ամբողջությամբ և ջանադրաբար յուրացրած շրջանավարտները կարողանում են կատարել և մեկնաբանել տարբեր դարաշրջանների դասական երաժշտություն թե՛ որպես մենակատար
և թե՛ որպես անսամբլի/նվագախմբի երաժիշտ: Լիարժեքորեն գիտեն պատմական տարբեր դարաշրջանների արտահայտչամիջոցները և տեխնիկաները, ազատորեն կիրառում են դրանք գործնական աշխատանքում, տեղյակ են արտասահմանյան և հայ երաժշտության կատարողական նվագացանկին, տիրապետում են բեմական կատարման հմտություններին:   Շրջանավարտները բավականաչափ գիտելիքներ ունեն արտասահմանյան և հայ երաժշտության պատմության ու տեսության վերաբերյալ: Նաև յուրացրել են գրավոր աշխատանքի և բանավոր ելույթի ակադեմիական ձևը, ոճն ու բառապաշարը, ինչի շնորհիվ հեշտությամբ կարող են մասնագիտական ոլորտում գրավոր և բանավոր բանավիճել ինչպես հայերեն, այնպես էլ առնվազն մեկ օտար լեզվով:  Արվեստի այլ ճյուղերի, հումանիտար և հասարակական գիտությունների, երաժշտական մանկավարժության ոլորտի վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներով զինված` գործիքային կատարողները մասնակցում են թիմային աշխատանքին, պատշաճ կերպով համագործակցում միմյանց հետ:   Կոնսերվատորիայի կատարող-շրջանավարտները հանդես են գալիս հանրապետական ու միջազգային բեմերում, բարձունքներ նվաճում ինչպես անհատական, այնպես էլ նվագախմբային ելույթներով:  
Տեսնել ավելին

Այցելել կոնսերվատորիա

1ա, Սայաթ-Նովա պող.,
0001 Երևան, Հայաստան
+374 10 58 11 64

Տեսնել քարտեզում