ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Կայքը կառուցման փուլում է: Կոնսերվատորիայի ընդունելության կարգի մասին և այլ տեղեկություններ ստանալու համար
այցելեք մեր պաշտոնական ֆեյսբուքյան էջ կամ գրեք yksc@conservatory.am էլ. հասցեին:
ԵՊԿ Կ․ Սարաջևի անվան ուսանողական
սիմֆոնիկ նվագախմբի համերգ
ԵՊԿ Կ․ Սարաջևի անվան ուսանողական <br>սիմֆոնիկ նվագախմբի համերգ

Հունիսի 14-ին, Արամ Խաչատրյանի համերգասրահի բեմում էր ԵՊԿ Կ․ Սարաջևի անվան ուսանողական սիմֆոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Նատալի Գալստյանի գլխավորությամբ։

Հայ և համաշխարհային անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններով զուգորդված համերգը նվիրված էր կոնսերվատորիայի հիմնադրման հարյուրամյա հոբելյանին։

Համերգի ավարտին ցուցադրվեց ռեժիսոր Հրանտ Վարդանյանի հոլովակը Շառլ Ազնավուրի և Ժորժ Կառվարենցի հեղինակած «Ավե Մարիա» երգի հիման վրա։

Հոլովակում ստեղծագործությունը հնչում է համաշխարհային օպերային աստղ, սոպրանո Ռուզան Մանթաշյանի ձայնով, նվագում են ԵՊԿ Սարաջևի անվան նվագախումբը և դաշնակահար Կարեն Անանյանը։ Հոլովակում հնչում են նաև «Հայաստանի փոքրիկ երգիչների» ձայները (գեղարվեստական ղեկավար՝ Տիգրան Հեքեքյան, խմբավար՝ Քնարիկ Բաբաջանյան)։ Նկարահանումներն իրականացվել են ԵՊԿ օպերային ստուդիայում։

Ցուցադրության ավարտին բեմ բարձրացավ Ռուզան Մանթաշյանը և նվագախմբի ու ունկնդրի շարքերում նստած «Հայաստանի փոքրիկ երգիչների» հետ միասին կենդանի հնչողությամբ կատարեց երգի մի հատված։

Համերգին ներկա էին Հայաստանում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման, դեսպանության երկրորդ քարտուղար տիկին Ռիկա Օնոդերան, Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակութային կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբաին։

ԵՊԿ ռեկտորատը, վարչական և դասախոսական աշխատակիցները իրենց խորին գնահատանքն ու երախտագիտությունն են հայտնում Կ․ Սարաջևի անվան ուսանողական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Նատալի Գալստյանին նվագախումբը որակական նոր մակարդակի բարձրացնելու, ինչպես նաև 100-ամյա հոբելյանի առիթով համերգը մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ նախապատրաստելու համար։

Լուսանկարները՝ Թինա Գևորգյանի

Այցելել կոնսերվատորիա

2, Մարկ Գրիգորյան փող.
0001 Երևան, Հայաստան
+374 10 58 11 64
yksc@conservatory.am

Տեսնել քարտեզում