ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Կայքը կառուցման փուլում է: Կոնսերվատորիայի ընդունելության կարգի մասին և այլ տեղեկություններ ստանալու համար
այցելեք մեր պաշտոնական ֆեյսբուքյան էջ կամ գրեք yksc@conservatory.am էլ. հասցեին:
ԵՊԿ-ն կնքեց համագործակցության
պայմանագիր ԱրմՍվիսԲանկի հետ
ԵՊԿ-ն կնքեց համագործակցության</br> պայմանագիր ԱրմՍվիսԲանկի հետ

Օգոստոսի 31-ին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում կնքվեց պայմանագիր Արմսվիսբանկի և բուհի միջև։ Փաստաթուղթը ստորագրեցին ԵՊԿ ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը և Արմսվիսբանկի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը։

Փաստաթղթի համաձայն՝ բանկը ԵՊԿ Ղ․ Սարյանի անվան օպերային ստուդիային անհատույց տրամադրում է բեմի համար նախատեսված ժամանակակից լուսային և այլ տեխնիկական միջոցներ։ Այս նվիրատվությամբ օպերային ստուդիան հնարավորություն կունենա կատարել լուսային ժամանակակից լուծումներ պահանջող բեմադրություններ։

«Այս պայմանագիրը բուհ-մասնավոր սեկտոր համագործակցության հիանալի օրինակ է։ Արմսվիսբանկի տրամադրած տեխնիկայով մեծ աջակցություն է ցուցաբերվում նախ և առաջ երաժիշտ ուսանողներին, որոնք հետագայում հանդես են գալու միջազգային բեմերից և բարձր պահելու Հայաստանի անունը»,-նշել է ԵՊԿ ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը։

«Շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում համագործակցության համար: Բանկը կարևորում է մեր երկրում մշակութային ակտիվ կյանքը և այն նոր տեխնոլոգիաներով հագեցնելը:

Մեծանուն հայ օպերային երգչուհի և Օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Պապյանի՝ օպերային ստուդիային աջակցություն տրամադրելու խնդրանքին, մենք անմիջապես արձագանքեցինք։ Տեղում այցելություն  կատարելով՝ որոշում կայացվեց, որ պետք է կատարել մնայուն ու երկարատև աջակցություն, ինչն իր դրական ազդեցությունը կթողնի ինչպես կրթության ոլորտում, այնպես էլ մշակութային կյանքում և հանդիսատեսի համար։

Մեր ցանկությունն է, որպեսզի նվիրաբերվող լուսային համակարգը նպատակային օգտագործվի և աշխուժացնի ուսանողների ուսումնական գործընթացը։

Մեզ համար շատ կարևոր է, որ Հայաստանի մշակույթն ըստ արժանվույն ներկայացնելու գործում ունենանք մեր համեստ ներդրումն ու աջակցությունը։ Այդ նպատակով Բանկը երկար տարիներ հանդես է գալիս ՀՀ մշակութային տարբեր օջախներին աջակցության ծրագրերով»,- նշել է Արմսվիսբանկի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը ։

Լուսանկարները՝ Թինա Գևորգյանի:

Այցելել կոնսերվատորիա

2, Մարկ Գրիգորյան փող.
0001 Երևան, Հայաստան
+374 10 58 11 64
yksc@conservatory.am

Տեսնել քարտեզում