ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Կայքը կառուցման փուլում է: Կոնսերվատորիայի ընդունելության կարգի մասին և այլ տեղեկություններ ստանալու համար
այցելեք մեր պաշտոնական ֆեյսբուքյան էջ կամ գրեք yksc@conservatory.am էլ. հասցեին:
Composition Composition
Our mission

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի՝ «Երաժշտական արվեստ» մասնագիտությամբ կրթություն ապահովող կոմպոզիցիայի ամբիոնը պատրաստում է բանիմաց, լայնախոհ և արդի երաժշտական աշխարհին համահունչ երիտասարդ կոմպոզիտորների:

Ուսման ընթացքում սովորողը զինվում է արտասահմանյան և հայ երաժշտության պատմության, տեսության և գեղագիտության վերաբերյալ գիտելիքներով։ Արդյունքում կոմպոզիցիայի բաժնի շրջանավարտը լիարժեք տիրապետում է անցյալի և արդի երաժշտական ձևերին, ժանրերին, արտահայտչամիջոցներին և տեխնիկաներին ու կարողանում է կիրառել դրանք սեփական ստեղծագործություններում: 

Բակալավրիատի կոմպոզիտոր շրջանավարտները տիրապետում են գրավոր աշխատանքի և բանավոր ելույթի ակադեմիական ձևերին, ոճին ու բառապաշարին։ Եվ արդեն կրթության մագիստրոսական մակարդակում յուրացնում են նաև գիտական ուսումնասիրության արդի ձևերն ու մեթոդները, որ կարողանան գիտական նորություն և գործնական կիրառում ունեցող գիտավերլուծական աշխատանք կատարել: 

Այս ճանապարհին ուսանողներին ուղղորդում են փորձառու կոմպոզիտորները և երաժիշտ-դասախոսները՝ սեփական օրինակով փոխանցելով այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք անհրաժեշտ են սաներին մասնագիտական կայացման համար:

Կոմպոզիտորական ուսումնառության ծրագիրը համագործակցության է մղում կոնսերվատորիայի մյուս բաժինների ուսանողների` մեներգիչների, գործիքային կատարողների, նվագախմբերի, երգչախմբերի և անսամբլների հետ:

Կոնսերվատորիայի կոմպոզիտոր-ուսանողները խանդավառ են, հետաքրքրասեր, համարձակ ու բաց` յուրացնելու համաշխարհային երաժշտությունը, մշակույթն ու տեխնոլոգիաները:

Read more
Undergraduate Graduate

Visit the conservatory

Sayat Nova 1a,
0001 Yerevan, Armenia
+374 10 58 11 64
yksc@conservatory.am

View in map