-
Համապատասխանություն
«Կոմպոզիցիա» մասնագիտացման ծրագրին կարող է դիմել 18-ը լրացած յուրաքանչյուր անձ, ով հաջողությամբ ավարտել է դպրոցական կրթությունը կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատության շրջանավարտ է։
Հարկավոր է միայն պատշաճ կերպով և նշված ժամկետներում ներկայացնել ընդունելության համպատասխան փաստաթղթերն ու հաջողությամբ հանձնել քննությունները։
Ուշադրություն. «Կոմպոզիցիա» մասնագիտացում ընդունվելու համար երաժշտական կրթությունն անհրաժեշտ չէ:
Ունե՞ք հարցեր:
-
Ամսաթվեր և վերջնաժամկետներ
Հայտադիմումի ներկայացում
Մայիսի 25- հունիսի 15
Փաստաթղթերի հանձնում
Դպրոցների շրջանավարտների համար՝
Մայիսի 4 - Հունիսի 1
Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար՝
Հունիսի 25 - Հուլիսի 2
Քննություններ
Հուլիսի 3-8
-
Ընդունելության կարգը
- Պատրաստվիր
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ուսանել ցանկացող երիտասարդներին բուհը առաջարկում է սկսել այդ ուղին Նախապատրաստական դասընթացներից։ Այս դասընթացների միջոցով ապագա «կոնսեցին» ձեռք է բերում բազային գիտելիքներ, որոնք հիմք են հանդիսանում ակադեմիական միջավայր ինտեգրվելու և տրվող գիտելիքները հեշտ յուրացնելու համար։
Մանրամասները՝ hyperlinked
- Ներկայացրու համապատասխան փաստաթղթերը
Լրացրու առցանց հայտը ԳԹԿ-ի կայքում հետևյալ հղումով՝ www.atc.am։
Առցանց հայտը հաջողությամբ լրացնելուց հետո ներկայացրու հետևյալ փաստաթղթերը։
մեր Ընդունելության բաժնի պատասխանատուին։ Փաստաթղթերի ներկայացման ժամկետները հայտարարվում են նախապես։
- Անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր կամ նույնականացման քարտի պատճենը,
- Ավագ դպրոցի ատեստատի բնօրինակ (կամ հանրակրթական դպրոցի շրջանավարտի այլ փաստաթղթի բնօրինակ), կամ միջին մասնագիտական լրիվ կրթության մասին վկայող դիպլոմի բնօրինակ, կամ կրթության ավելի բարձր աստիճան ունենալու մասին վկայող փաստաթղթի բնօրինակ,
- 6 լուսանկար /3×4/,
- Փաստաթուղթ զինվորական առնչության մասին,
- Զինվորական գրքույկ և տեղեկանք զինվորական կոմիսարիատից ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու մասին:
Ուշադրություն
Զորակոչային տարիք ունեցող ՀՀ և ԱՀ քաղաքացի արական սեռի դիմորդներից ընդունելության փաստաթղթերն ընդունվում են` զինվորական հաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշման առկայության դեպքում, իսկ նախկինում առողջական վիճակի կապակցությամբ տարկետում ստացածներից` ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նշումների առկայության դեպքում:
- Հանձնիր քննությունները
ՀՀ և Արցախի քաղաքացիների համար քննությունը հնարավոր է հանձնել միայն առկա տարբերակով՝ ըստ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգի։
- Ծրագրի կատարում և (կամ) նոտագրած աշխատանքի ներկայացում
Դիմորդը ներկայացնում է իր ստեղծագործությունները` ի վկայություն անհրաժեշտ պրոֆեսիոնալ ստեղծագործական տվյալների: Կարող են ներկայացվել ցանկացած երաժշտական ոճի ինչպես գործիքային, այնպես էլ խմբերգային և մեներգային ստեղծագործություններ: Տևողության սահմանափակում չկա։ - Սոլֆեջիո (գրավոր)
Դիմորդը գրում է եռաձայն թելադրություն շեղումներով և մոդուլյացիաներով: Տրված ժամանակը` 30 րոպե: - Հարմոնիա (գրավոր)
Դասական հարմոնիայի ամբողջական իմացությունը ստուգելու նպատակով դիմորդը ներդաշնակում է մեղեդի (20-32 տակտ)՝ պարբերության կամ պարզ երկմասանի ձևով, ոչ ակորդային հնչյուններով, շեղումներով և մոդուլյացիաներով, դիատոնիկ և խրոմատիկ սեկվենցիաներով և այլն: Կատարման ժամանակը` 2 ժամ:
Անցողիկ միավորներ
Քննական առարկաների գնահատման չափանիշը 20 միավոր է, որից
- 7-ը և ցածրը` անբավարար
- 8-12 միավոր` բավարար
- 13-17 միավոր` լավ
- 18-20 միավոր` գերազանց
-
Ընդունվելու դեպքում
Ընդունվելու դեպքում
Քննությունների արդյունքներին ծանոթանալու համար հարկավոր է մոտենալ բուհի հիմնական մուտքին, քանի որ պատասխանները փակցվում էն ԵՊԿ-ի դռներին։ Բանավոր քննության արդյունքները հայտարարվում են նույն օրը ժամը չորսին, իսկ գրավոր քննության արդյունքները՝ հաջորդ օրվա ժամը չորսին։
Որո՞նք են Ձեր հետագա քայլերը։
- Դիմել ֆինանսական աջակցության համար
ԵՊԿ-ն առաջարկում է մի շարք ֆինանսավորման ձևաչափեր և տարբերակներ ՀՀ-ի և ԱՀ-ի քաղաքացի հանդիսացող իր ուսանողներին, որպեսզի աջակցի նրանց ուսման վարձը վճարելու հարցում։ Դրանք ներառում են նպաստ կառավարության և բուհի կողմից, և մի շարք այլ կրթաթոշակներ։ Ֆինանսական աջակցման դիմելու մանրամասները՝ հետևյալ հղումով Ուսման վարձ և աջակցություն բաժնում։
- Հավելյալ գործողություններ
- Բնակեցում
- Ամենօրյա ծախսեր
- Առողջական ապահովագրություն
- Բանկային հաշիվ
-
Չընդունվելու դեպքում
Բողոքարկում
Ընդունելության քննություններն անհնար է վերահանձնել, սակայն հնարավոր է բողոքարկել արդյունքները։
- ԵՊԿ-ի բանավոր ընդունելության քննությունների արդյունքների բողոքարկումն անցկացվում է համաձայն ՀՀ կառավարության N 597-Ն որոշման 79.8 կետին։
Բանավոր քննության գնահատականը դիմորդին հայտնվում է նրա պատասխանի ավարտից անմիջապես հետո։ Դիմորդն իրավունք ունի բանավոր քննության գնահատականը բողոքարկելու՝ դիմելով քննական հանձնաժողովի նախագահին՝ մինչև քննասենյակից դուրս գալը։
- Երաժշտության տեսություն, սոլֆեջիո, հարմոնիա առարկաների քննությունների արդյունքների բողոքարկումն անցկացվում է սույն կարգի 82-րդ կետի պահանջներին համապատասխան։ Հետևյալ տրամաբանությամբ՝
Դիմորդը կարող է բողոքարկել քննության արդյունքները գնահատականների ցուցակները փակցնելու հաջորդ օրը` ժամը 9։00-18։00-ի ընթացքում։
Բողոքարկման համար դիմորդը պետք է ներկայացնի դիմում պատասխանատու քարտուղարին, ով էլ դիմումները կհանձնի է քննական հանձնաժողովի նախագահին։
Դիմումի մեջ պետք է նշվի գրավոր քննական աշխատանքի այն հատվածը, որի գնահատման հետ դիմորդը համաձայն չէ։ Կարևոր է հաշվի առնել, որ բողոքարկման ժամանակ հանձնաժողովը վերանայում է միայն դիմորդի կողմից նշված հատվածը (հատվածները)։
Այնուհետև, քննական հանձնաժողովի նախագահը և հանձնաժողովի` բողոքարկված գրավոր քննության քննական աշխատանքն ստուգած անդամը քննարկում են աշխատանքի բողոքարկված հատվածը` դիմորդի և նրա կողմից հրավիրված մասնագետի հետ։
Բողոքարկված գրավոր քննության քննական աշխատանքի գնահատականը կարող է բարձրացվել, իջեցվել կամ չփոփոխվել։ Գնահատականի փոփոխման դեպքում գնահատման և թեստավորման կենտրոն է ներկայացվում քննական հանձնաժողովի նախագահի արձանագրությունը։
Բողոքարկված քննական աշխատանքի վերագնահատման հետ անհամաձայնության դեպքում բողոքարկման արդյունքի հրապարակման հաջորդ օրը ժամը 9։00-18։00-ի ընթացքում դիմորդը կարող է դիմել գնահատման և թեստավորման կենտրոնի բողոքարկման հանձնաժողովին։ Այդ հանձնաժողովի կողմից հրավիրված փորձագետը, որը պետք է ունենա տվյալ առարկայից առնվազն հինգ տարվա մանկավարժական գործունեության փորձ և համապատասխան մասնագիտության գիտական աստիճան, ներկայացնում է եզրակացություն, որի հիման վրա բողոքարկման հանձնաժողովը մեկօրյա ժամկետում ընդունում է վերջնական որոշում։ Գնահատականի փոփոխման դեպքում բողոքարկման հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ համապատասխան արձանագրություն է ներկայացվում գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենին:
Ունե՞ք հարցեր