pages-headerԿոմպոզիցիա
Առաքելություն
Կոմպոզիցիա մասնագիտացման արվեստի բակալավրի չորսամյա կրթության հիմնական նպատակն է ուսանողին գիտելիքներ և կարողություններ փոխանցելը՝ ակադեմիական երաժշտության տարբեր ժանրերում ինքնուրույն ստեղծագործելու համար:

Մասնագիտական դասընթացը հաղորդում է տեղեկություն ներկայի և անցյալի երաժշտաստեղծման տեխնիկաների, երաժշտական ձևերի և գործիքների ու ձայների ճիշտ օգտագործման վերաբերյալ: Նպատակն է ձևավորել ուսանողի ուրույն երաժշտական լեզուն, զարգացնել քննադատական մտածողության և ինքնավերլուծության ունակությունը, հնարավորություն ու գործիքներ տալ արդի երաժշտության ոլորտում փորձագիտություն ձեռք բերելու և ըմբռնելու ստեղծագործական աշխատանքի էությունը:

Աստիճաններ