pages-header«Երաժիշտ» ամսաթերթ

Նկարագրություն

«Երաժիշտ» ամսաթերթը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պաշտոնաթերթն է։ Այն հրատարակվում է 2005-ից ԵՊԿ Հրատարակչության աշխատակազմի և բուհի երաժիշտ-մասնագետների նախաձեռնությամբ: Հոդվածների հեղինակներն են ԵՊԿ դասախոսները, ուսանողները, նաև մասնագետները, որոնք տիրապետում են գրչին և առնչվում են երաժշտության հետ։Թերթի նպատակն է լուսաբանել երկրի երաժշտական կյանքը, կարևոր համերգային իրադարձությունները, խրախուսել ԵՊԿ ուսանողների մասնագիտական առաջընթացը՝ հանրայնացնելով նրանց հաջողությունները, հնարավորություն ընձեռել ուսանող-երաժշտագետներին փորձառություն ձեռք բերելու հրապարակախոսական, երաժշտական լրագրության ոլորտում։Ամսաթերթի հիմնադիրն ու ներկայիս թողարկման պատասխանատուն է երաժշտագետ, հրատարակիչ Գոհար Շագոյանը, իսկ գլխավոր խմբագիրն է երաժշտագետ Արմինե Աթոյանը։

Խմբագրության  կազմ

Conservatory

Աթանասյան Նունե

արվ. թեկնածու, պրոֆ.

Conservatory

Աթանասյան Նունե

արվ. թեկնածու, պրոֆ.

Conservatory

Աթանասյան Նունե

արվ. թեկնածու, պրոֆ.

Conservatory

Փահլևանյան Ալինա

արվ. թեկնածու, պրոֆ.

Համարներ

Card

Ինչպե՞ս ներկայացնել Ձեր նյութը հրատարակման «Երաժշտական Հայաստան» ամսագրում

«Երաժիշտ» ամսաթերթում տպագրվող հոդվածներն ընդգրկում են հայաստանյան երաժշտական անցուդարձին, նշանակալի համերգային և հոբելյանական իրադարձություններին, բուհի ուսումնական գործընթացներին վերաբերող նյութեր:

Ամսաթերթում հոդվածները լույս են տեսնում հիմնականում հայերեն, իսկ 2013 թ.-ից թույլատրվում են նաև ռուսերեն և անգլերեն լեզուներով գրված նյութերը: Բոլոր հոդվածները պետք է համապատասխանեն ԵՊԿ Հրատարակչության Կանոնակարգով սահմանված նորմերին ու պահանջներին:

Հրատարակման ենթակա հոդվածները ներկայացվում են ԵՊԿ Հրատարակչություն տպագիր տարբերակով 0001, Երևան, Մարկ Գրիգորյան 2, 103 սենյակ և Word տարբերակով [email protected] էլ. հասցեին: Տվյալ համարի նյութերն ընդունվում են մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը:

Հոդվածները քննարկվում և հանձնվում են տպագրության խմբագրական աշխատակազմի որոշումով: