Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շուրջ 100-ամյա գործունեության կարևորագույն ոլորտն է հանդիսացել մասնագիտական գրականության հրատարակումը։ 2004 թվականից ԵՊԿ Հրատարակչությունում պարբերաբար սկսեցին լույս տեսնել բուհի պրոֆեսորադասախոսական կազմի գիտամեթոդական և ուսումնամեթոդական հոդվածների ժողովածուները։ Նրանցում կոնսերվատորիայի դասախոսներն իրենց փորձառությունն են կիսում գործընկերների և երիտասարդ մասնագետների հետ՝ կրթական արդի միտումներին համընթաց որոնելով և առաջարկելով դասավանդման նոր ուղղիներ ու մեթոդներ: 2004-2012 թթ. ընթացքում հրատարակվեցին 9 ժողովածու, այնուհետև՝ որոշ ընդմիջումից հետո, 2019 թվականից վերսկսվեց ժողովածուի հրատարակումը և լույս տեսավ ժողովածուի 10-րդ հոբելյանական թողարկումը:
արվ. դոկտոր, պրոֆ.
արվ. դոկտոր, պրոֆ.
արվ. դոկտոր, պրոֆ.
արվ. դոկտոր, պրոֆ.
«Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոսների ուսումնամեթոդական հոդվածների ժողովածու» տարեգրքում կարող են տեղ գտնել ԵՊԿ բոլոր ամբիոնների մասնագետների ամենատարբեր ոլորտներին վերաբերող գիտական, մեթոդական և ուսումնամեթոդական հոդվածները:
Նյութերն ընդունվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով՝ նորմերին ու պահանջներին համապատասխան:
Հրատարակման ենթակա հոդվածները ներկայացվում են ԵՊԿ Հրատարակչություն տպագիր տարբերակով 0001, Երևան, Մարկ Գրիգորյան 2, 103 սենյակ և Word տարբերակով [email protected] էլ. հասցեին մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 30-ը:
Հոդվածները քննարկվում են խմբագրական խորհրդի ամենամյա նիստում և երաշխավորվում հրատարակման՝ համաձայն սույն կարգին:
Ուշադրությո՛ւն. Խմբագրական խորհուրդը կարող է մերժել հոդվածի հրապարակումը տարեգրքում՝ վերը նշված նորմերին և պահանջներին չհամապատասխանելու դեպքում: Խորհրդի որոշումն ենթակա չէ բողոքարկման: