Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան գտնվում է մայրաքաղաքի ամենակենտրոնական հատվածում՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Կոմիտասի անվան պուրակի հարևանությամբ։ Գնային քաղաքականությունն այստեղ որոշակիորեն տարբերվում է մարզային բնակավայրերից։
Ըստ Numbeo տվյալների համաշխարհային շտեմարանի՝ մեկ ամսվա ծախսը Երևանում միջինում կազմում է շուրջ 255,000 ՀՀ դրամ ՝ չներառելով բնակարանի վարձակալության գումարը։
Անվանակարգ
Ամսական (ՀՀ դրամ)
Ընդհանուր ծախսեր (առանց բնակարանի վարձակալության գումարի)
~ 255,000
Բնակարանի վարձակալություն (մեկ սենյակ)
~ 103-191,000 (կախված վայրից)
Կոմունալ ծախսեր
~ 22-28,000
Սնունդ
~ 30-60,000
Տրանսպորտ
~ 30-45,000
Զվարճանք
~ 30-45,000
Մարզասրահ
~ 28,000
Բենզին
~ 11,500 (370/լիտր)
ՀՀ դրամով և արտարժույթով ծախսերի բաշխմանը մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք այցելել շտեմարանի պաշտոնական կայք:
Ակտիվ ստեղծագործական կյանքը մեր ուսանողների կենսակերպի անբաժան մասն է, ուստի մեծապես կարևոր է մասնակցել և ուշադիր լինել ոլորտում տեղի ունեցող իրադարձություններին։
Երաժշտական համերգների տոմսերի գինը Երևանում սկսվում է 2,000 դրամից և կարող է գերազանցել 50,000-ը՝ կախված ելույթ ունեցող երաժիշտից և վայրից։ Այնուհանդերձ, Կոնսերվատորիայում տեղի ունեցող բոլոր համերգների մուտքը անվճար է բոլորի համար, ինչը դարձնում է երաժշտական արվեստն է՛լ ավելի մոտ յուրաքանչյուրի առօրյային։
Երաժշտական ասպարեզից զատ, Երևանում գրեթե յուրաքանչյուր օր տեղի են ունենում թատերական ներկայացումներ, արվեստի ցուցահանդեսներ, ցուցադրվում են ֆիլմեր, գործում է բացօթյա կինոթատրոն։ Միջինում թատրոնի տոմսի գինը կազմում է 5,000 դրամ՝ աճելով ըստ բովանդակության և որակի։ Կինոթատրոնների տոմսերի գումարը կազմում է նվազագույնը 2,000 դրամ՝ կախված ցուցադրման ժամից և պայմաններից։
Շաբաթվա մշակութային և ժամանցային միջոցառումներին հետևեք բաժանորդագրվելով www.tomsarkgh.am-ի տեղեկագրին:
ՈՒնե՞ք հարցեր
Հայկ Վարդանյան
Տնօրեն
Ոպերային ստուդիայի
մասնաշենք, 2-րդ հարկ