Լիլիթ Երնջակյան
Նախագահ
Կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետում մենք անընդհատ առաջ ենք գնում` պահպանելով դասական և ազգային երաժշտության լավագույն ավանդույթները, կամուրջ դառնալով ավանդականի ու նորագույնի միջև: Մենք ուղղորդում և ոգեշնչում ենք մեր երիտասարդ խոստումնալից երաժիշտներին մասնագիտական կարիերայի կառուցման ճանապարհին` դառնալու արվեստի դեսպաններ ամբողջ աշխարհում:
Կատարողականությունն ու մանկավարժությունն այստեղ զուգորդվում են, նոր որակներ ստանում: Երբ ոտք ես դնում այս դռներից ներս, դաշնակահարի մասնագիտությունը դառնում է ճակատագիր, էությունդ սերտաճում է գործին, դառնում ֆիզիոլոգիական բաղկացուցիչ, գրեթե շոշափելի:
Դաշնամուրը շատ դեմոկրատ գործիք է. հենց դաշնամուրի շնորհիվ կարելի է ծանոթանալ ամենատարբեր ռեպերտուարների, պարտիտուրների, ժանրերի հետ, որոնք կիրառելի են նաև այլ գործիքների համար:
Այսօր ուսանողները կարող են ընդունվել կոնսերվատորիա առանց դաշնամուրային նախնական կրթության: Սակայն կարևոր է այդ բացը լրացնելը, ուստի այս ամբիոնում սովորում են բոլոր մասնագիտությունների ուսանողները` յուրաքանչյուրն իր անհատական ծրագրով:
Բացառություն են կազմում մասնագիտական դաշնամուրի սաները, ովքեր գործիքին տիրապետում են մասնագիտորեն:
ՈՒնե՞ք հարցեր
Հայկ Վարդանյան
Տնօրեն
Օպերային ստուդիայի
մասնաշենք, 2-րդ հարկ