pages-headerԳործիքային կատարողականություն
Առաքելություն
Կատարողական արվեստի ուսումնական ծրագիրը ներառում է հմտություններ, հայեցակարգեր ու մեթոդաբանություն, որոնք բավարար են գործիքին տիրապետելու մակարդակը ներկայացնելու և պատշաճ մասնագիտական գործունեություն ծավալելու համար:

Ծրագիրն ամբողջությամբ և ջանադրաբար յուրացրած շրջանավարտները կարողանում են կատարել և մեկնաբանել տարբեր դարաշրջանների դասական երաժշտություն թե՛ որպես մենակատար և թե՛ որպես անսամբլի/նվագախմբի երաժիշտ: Լիարժեքորեն գիտեն պատմական տարբեր դարաշրջանների արտահայտչամիջոցները և տեխնիկաները, ազատորեն կիրառում են դրանք գործնական աշխատանքում, տեղյակ են արտասահմանյան և հայ երաժշտության կատարողական նվագացանկին, տիրապետում են բեմական կատարման հմտություններին:
conservatory