Հայ դասական երաժշտության հիմնադիր Կոմիտասի անունը կրող Կոնսերվատորիան գտնվում է Երևանի սրտում՝ իբրև ազգային երաժշտարվեստի պահպանման և ավանդման կենդանի, բաբախող երակ։
Իր դարավոր պատմության ընթացքում Կոնսերվատորիան համաշխարհային բեմին պարգևել է մեծաթիվ պրոֆեսիոնալ երաժիշտների։ Բազում ճանաչված կատարողներ, կոմպոզիտորներ, երաժշտագետներ, երաժշտական կյանքի կազմակերպիչներ Կոնսերվատորիան կոչում են Մայր բուհ։