Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գործունեության կարևորագույն ոլորտն է հանդիսացել մասնագիտական գրականության հրատարակումը։ 2004 թվականից ԵՊԿ Հրատարակչությունում պարբերաբար սկսեցին լույս տեսնել բուհի պրոֆեսորադասախոսական կազմի գիտամեթոդական և ուսումնամեթոդական հոդվածների ժողովածուները։ Նրանցում կոնսերվատորիայի դասախոսներն իրենց փորձառությունն են կիսում գործընկերների և երիտասարդ մասնագետների հետ՝ կրթական արդի միտումներին համընթաց որոնելով և առաջարկելով դասավանդման նոր ուղղիներ ու մեթոդներ: 2004-2012 թթ. ընթացքում հրատարակվեցին 9 ժողովածու, այնուհետև՝ որոշ ընդմիջումից հետո, 2019 թվականից վերսկսվեց ժողովածուի հրատարակումը և լույս տեսավ ժողովածուի 10-րդ հոբելյանական թողարկումը:
արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
պրոֆեսոր, ԵՊԿ ռեկտոր
արվեստագիտության թեկնածու, դոցենտ, ԵՊԿ գիտական գծով պրոռեկտոր
արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր
«Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոսների ուսումնամեթոդական հոդվածների ժողովածու» տարեգրքում կարող են տեղ գտնել ԵՊԿ բոլոր ամբիոնների մասնագետների ամենատարբեր ոլորտներին վերաբերող գիտական, մեթոդական և ուսումնամեթոդական հոդվածները:
Նյութերն ընդունվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով՝ նորմերին ու պահանջներին համապատասխան:
Հրատարակման ենթակա հոդվածները ներկայացվում են ԵՊԿ Հրատարակչություն տպագիր տարբերակով 0001, Երևան, Մարկ Գրիգորյան 2, 103 սենյակ և Word տարբերակով [email protected] էլ. հասցեին մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 30-ը:
Հոդվածները քննարկվում են խմբագրական խորհրդի ամենամյա նիստում և երաշխավորվում հրատարակման՝ համաձայն սույն կարգին:
Ուշադրությո՛ւն. Խմբագրական խորհուրդը կարող է մերժել հոդվածի հրապարակումը տարեգրքում՝ վերը նշված նորմերին և պահանջներին չհամապատասխանելու դեպքում: Խորհրդի որոշումն ենթակա չէ բողոքարկման: