pages-headerԱռողջապահական ապահովագրություն
Ուշադրությո՛ւն
ԵՊԿ-ն չի տրամադրում առողջապահական ապահովագրություն իր ուսանողներին և չի պարտադրում վերջինիս առկայությունը։ Առողջության ապահովագրությունն ուսանողի անձնական նախաձեռնությունն է։
ՀՀ և ԱՀ քաղաքացի հանդիսացող, միջազգային ուսանողները կարող են ձեռք բերել առողջության անհատական ապահովագրություն սեփական նախաձեռնությամբ հետևյալ մասնավոր կազմակերպություններից.

ՀՀ և ԱՀ քաղաքացիների համար մեկ անձի ապահովագրության ամսական վճարը միջինում կազմում է ~20.000 դրամ, ընկերություններն առաջարկում են մինչև ~ 2.000.000 ՀՀ դրամ ապահովագրական հատուցում:

Ապահովագրություն ձեռք բերելու կարգին և ժամկետներին, ինչպես նաև արտասահմանցի հաճախորդների համար սահմանված հատուկ պայմաններին և գներին ծանոթացեք համապատասխան ընկերության կայքի միջոցով կամ զանգահարելով վերջինիս սպասարկման կենտրոն:

Առողջության ապահովագրություն մասնավոր ընկերություններում

Միջազգային հաճախորդների գրանցման պայմաններին ծանոթացեք՝ այցելելով Ձեր կողմից ընտրված բանկի մասնաճյուղերից որևէ մեկը կամ զանգահարելով վերջինիս աջակցման կենտրոն

Մասնավոր կլինիկաներ

Ապահովագրական տարբերակից զատ, Դուք կարող եք գրանցվել քաղաքային մի շարք մասնավոր կլինիկաներում, որտեղ Ձեզ հնարավորություն կընդձեռեն անվճար հիմունքներով անցնել Ձեզ անհրաժեշտ հետազոտություններն ու բժշկական խորհրդատվություն ստանալ համապատասխան մասնագետների կողմից։

Մասնավոր կլինիկաներում գրանցվելու կարգին, ինչպես նաև առաջարկվող հետազոտությունների և մասնագետների ցանկին ծանոթացեք համապատասխան կլինիկայի պաշտոնական կայքէջում:

Ուշադրությո՛ւն. Օտարերկրացի ուսանողները նույնպես կարող են գրանցվել վերոնշյալ պոլիկլինիկաներում և օգտվել դրանց ծառայություններից տեղացիներին տրամադրվող պայմաններով։ Գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերին հարկավոր է կցել նաև կացության փաստաթուղթ ու գրանցման տեղեկանք:

Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական սպասարկում

Ուշադրությո՛ւն. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունն ու սպասարկումը սահմանված է միայն ՀՀ քաղաքացիների որոշակի խմբերի համար և միայն ոչ մասնավոր բժշկական հաստատություններում։

Ծառայության շահառուների ցանկին, ինչպես նաև դրանց վերաբերյալ մանրամասներին ծանոթացեք՝ անցնելով ՀՀ կառավարության համապատասխան որոշման հղումով։

ՈՒնե՞ք հարցեր

Հայկ Վարդանյան

Տնօրեն
Ոպերային ստուդիայի
մասնաշենք, 2-րդ հարկ

(+374) 94 39 93 39

[email protected]