Իր ստեղծման օրվանից մեծապես կարևորելով արևմտաեվրոպական և հայ դասական ու ժամանակակից երաժշտության հետազոտումը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոսներվատորիան, ի դեմս իր գիտական ներուժի, ուսումնասիրում ու վերհանում է երաժշտական արվեստի կարևորագույն պատմամշակութային և տեսական-վերլուծական խնդիրները: Նպատակը մեկն է. ապահովել երաժշտագիտական մտքի շարունակական զարգացումն ու առաջընթացը:
Իր գիտական գործունեությունը Կոնսերվատորիան ծավալում է փորձառու և բանիմաց մասնագետների միջոցով, որոնց հետազոտությունների արդյունքները ներկայանում են հեղինակային մենագրություններում, հայաստանյան և միջազգային հայտնի պարբերականներում և ժողովածուներում: