Հասկանալով, որ ուսանողական կյանքը չի սահմանափակվում դասասենյակի պատերով, Կոնսերվատորիան մշակել է «Ուսանողական կյանք» բաժինը՝ նպատակ ունենալով պատասխանել իր ուսանողների առօրյա կյանքին վերաբերվող այնպիսի հարցերին, ինչպիսիք են մայրաքաղաքում բնակություն հաստատելը, հանրային տրանսպորտով կամ երթուղային տաքսիով Կոնսերվատորիա հասնելը, հայկական բանկերում ուսանողական հաշիվ բացելը, պետական ու մասնավոր կլինիկաներում բժշկական սպասարկումը և այլոց։
Բուհը նաև հրավիրում է իր հայազգի և օտարերկյա ուսանողներին ոտնատակ անել Հայաստանի պատմական ճանապարհները՝ երևան հանելու հայկական սարերի և դաշտերի շղարշի տակ թակնված եկեղեցիներն ու վանքերը, հին բնակավայրերն ու տեղական մշակույթը կրող մարդկանց, համեղագույն խոհանոցն ու հարուստ պատմությունը: