Օպերային ստուդիայի 2021 թվականի համերգաշրջանի ժամանակակից բեմադրությունները ի ցույց դրեցին հաջորդիվ նախագծերի պատշաճ իրագործման համար բարձորակ պրոյեկտորի անհրաժեշտությունը:
Սեփական պրոյեկտորի բացակայության պայմաններում խաթարվում է Օպերային ստուդիայի ունակությունը իրագործելու իր գալիք նախագծերը՝ Բրամսի «Գեղեցկուհի Մագելոնե» վոկալ շարքից մինչև Մոցարտի «Դոն Ժուան» օպերան, որոնցից յուրաքանչյուրի կոնցեպտը հիմնված է պրոյեկցիաների վրա:
Արդյունքում, ստուդիան ստիպված է իր բեմահարթի վրա կազմակերպվող յուրաքանչյուր միջոցառման համար վարձակալել նշված սարքը, ինչն առաջացնում է լուրջ ֆինանսական բեռ կառույցի համար։ Անհրաժեշտ չափանիշներին համապատասխան պրոյեկտորի առկայությունը ստուդիային թույլ կտա ոչ միայն ձերբազատվել վերոնշյալ ծախսերից՝ ուղղելով խնայված գումարներն իր այլ նպատակների իրականացմանը, այլ նաև կլուծի բոլոր տեսակի ժամանակակից բեմադրությունների ամենամեծ տեխնիկական խնդիրը:
1,000,000 ՀՀ Դրամ / 8,000,000 ՀՀ Դրամ
12.5 %
85 նվիրատու
Տեխնիկական բնութագիրը
Քաշ 14 կգ
Հզորություն 1400 կՎտ
Դարցե՛ք լուծման մասը՝ կատարելով ֆինանսական նվիրատվություն «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի բարեկամների» հիմնադրամին կամ ԱՄՆ-ում գործող Friends of Komitas Conservatory կազմակերպությանը (բանկային տվյալների համար խնդրում ենք դիմել Ղ. Սարյանի անվան Օպերային ստուդիայի տնօրեն Հայկ Վարդանյանին)։
Սարքը հնարավոր է նաև պատվիրվել ԱՄՆ-ում գրանցված Friends of Komitas Conservatory ոչ առևտրային կազմակերպության միջոցով, որը 501(c)(3) տեսակի բարեգործական կազմակերպություն է և գործում է հարկային արտոնության սկզբունքով:
Սարքի տեղափոխման վճարի և ներկրման մաքսատուրքի համար պատասխանատվությունը կրում է նվիրատուն, իսկ դրա տեղադրումն իրականացվում է Օպերային ստուդիայի աշխատակազմի ուժերով և միջոցներով։
Յուրաքանչյուրիդ հոգատար վերաբերմունքը կարևոր է Կոնսերվատորիայի զարգացման համար:
ՈՒնե՞ք հարցեր
Հայկ Վարդանյան
Տնօրեն
Օպերային ստուդիայի
մասնաշենք, 2-րդ հարկ