pages-headerՍ․ Ռախմանինով Ռոմանսներ

Նկարագիր

productions
Սերգեյ Ռախմանինովը շատ էր սիրում ռոմանսը: Նրա վոկալ-կամերային ստեղծագործությունները 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի գագաթն են։ Այստեղ արտացոլվել են Հայրենիքի հանդեպ նրա մեծ սիրո խոստովանության երանգները: Ռոմանսներում մենք լսում ենք կամերային, նրբին ու «օրագրային» մտերմությամբ կոմպոզիտորին: Այդպիսի հանդիպման է հրավիրում ԵՊԿ Օպերային ստուդիան. Սերգեյ Ռախմանինովի Ռոմանսների ընտրանին կհնչի կոմպոզիտորի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված համերգին:
Մասնակցում են ԵՊԿ «Ակադեմիական երգոցողություն» ամբիոնի ուսանողները և շրջանավարտները:
Ապրիլի 1, 2023

Ենթակառուցվածքների նորոգում

Մինչև

2012թ.-ից ի վեր պասիվ գեղարվեստական կյանքի հետևանքով էականորեն վատթարացել էին Օպերային ստուդիայի ենթակառուցվածքները, որոնց տարիներ շարունակ ոչ պատճաշ սպասարկման արդյունքում խաթարվել էր ստուդիայի բնականոն գործունեությունը:

Հետո

Օպերային ստուդիայի ապագայով մտահոգված մի շարք անհատների, ձեռնարկությունների և հիմնադրամների հովանավորությամբ և ստուդիայի անձնակազմի և երրորդ անձանց կամավորական ահռելի աշխատանքի շնորհիվ 2020-2021թթ.-ի ընթացքում նորոգվեցին.

Բեմահարթակ

Conservatory
Աշխատանքների սկիզբ՝ 2021թ.-ի ապրիլի 19-ը

Նվագախմբի փոս

Conservatory
Աշխատանքների սկիզբ՝ 2021թ.-ի մայիսի 20-ը

Օդարակիչներ և բեմի LED լուսավորում

Conservatory
Աշխատանքների սկիզբ՝ 2021թ.-ի հուլիսի 1-ը
Օպերային ստուդիայի դահլիճի նորոգման և տեխնիկական վերազինման արդյունքում հնարավոր է դարձել վերակենդանացնել ներկոնսերվատորիական միջոցառումները, ինչպես նաև հյուրընկալել այլ կրթամշակութային միջոցառումներ, փառատոններ, միջազգային մրցույթներ:

Օպերային ստուդիայի «Օրփեոս և Էվրիդիկե»-ն մամուլում