Գրեթե 10 տարվա դադարից հետո 2021թ.-ի հուլիսին Երևանի Կոմիտաիս անվան պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիան կազմակերպեց Հայաստանի պատմության մեջ առաջին բարոկ՝ գերմանացի երգահան Քրիստոֆ Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե» օպերայի բեմադրումը: Օպերան բեմադրվել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համագործակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան)։Ներկայացումն իրականացնելու գործում իրենց մեծ ավանդն են ունեցել ռեժիսոր Վռամ Կարապետյանը, Նյու Յորքում ստեղծագործող նկարիչ Տիգրան Ձիթողցյանը, ռեժիսորի օգնական Լիլիթ Բլեյանն ու սցենոգրաֆ Ստեֆանի Ասատրյանը: Հուլիսյան չորս, ապա մեծ պահանջարկից ելնելով՝ նոյեմբերին հաջորդած չորս ներկայացումներին և գլխավոր փորձին ներկա է գտնվել շուրջ 2,000 հանդիսատես։ 2022-ին Օպերային ստուդիայի բեմադրությունը նոմինացվել է «Արտավազդ» Հայաստանի ամենամյա ազգային թատերական մրցանակին:
2012թ.-ից ի վեր պասիվ գեղարվեստական կյանքի հետևանքով էականորեն վատթարացել էին Օպերային ստուդիայի ենթակառուցվածքները, որոնց տարիներ շարունակ ոչ պատճաշ սպասարկման արդյունքում խաթարվել էր ստուդիայի բնականոն գործունեությունը:
Օպերային ստուդիայի ապագայով մտահոգված մի շարք անհատների, ձեռնարկությունների և հիմնադրամների հովանավորությամբ և ստուդիայի անձնակազմի և երրորդ անձանց կամավորական ահռելի աշխատանքի շնորհիվ 2020-2021թթ.-ի ընթացքում նորոգվեցին.
Աշխատանքների սկիզբ՝ 2021թ.-ի ապրիլի 19-ը
Աշխատանքների սկիզբ՝ 2021թ.-ի մայիսի 20-ը
Աշխատանքների սկիզբ՝ 2021թ.-ի հուլիսի 1-ը
Օպերային ստուդիայի դահլիճի նորոգման և տեխնիկական վերազինման արդյունքում հնարավոր է դարձել վերակենդանացնել ներկոնսերվատորիական միջոցառումները, ինչպես նաև հյուրընկալել այլ կրթամշակութային միջոցառումներ, փառատոններ, միջազգային մրցույթներ: