Վաղուց, ասպետության դարաշրջանում, Պրովանսը կառավարում էր մի կոմս, ով ուներ Պետեր անունով հիասքանչ որդի, նա ծնողների ուրախությունն էր։ Բարձրահասակ և ուժեղ էր, շիկահեր ու գեղեցկադեմ։ Նրանից լավ ոչ ոք նիզակ չէր կարողանում գործածել՝ մրցելով ասպետական զորախաղերում։ Հաճախ երիտասարդը ինքնամփոփ էր դառնում՝ հայացքն ուղղելով հեռու՝ անտառի ձայներին։ Մի անգամ ճանապարհորդ մենեստրելը, տեսնելով Պետերի խիզախությունը, նրան ասում է․ «Ասպետ, ժամանակն է աշխարհը տեսնես Հայրենիքիդ սահմանից այն կողմ»։ Երիտասարդը հասկացավ՝ ինչին է ձգտում․․․ Գեղեցկուհի Մագելոնեի և խիզախ Պետերի սիրո հիանալի պատմությունը Յոհանես Բրամսի վոկալ ցիկլի բեմադրված տարբերակով նորից հնարավորություն ունենք տեսնել կոնսերվատորիայում: Ղ․ Սարյանի ավան Օպերային ստուդիան Գյումրու միջազգային թատերական փառատոնին մասնակցությունից երկու օր առաջ։ Երաժշտական ղեկավար, դաշնակահար՝ Թամարա Մովսիսյան, Ռեժիսոր՝ Լիգիա Վարդանյան, Մենակատարներ՝ Էլվիրա Մարգարյան – սոպրանո, Արամո Մամիկոնյան – տենոր, Մարգարիտա Սարգսյան – սոպրանո, Տիգրան Քախվեջյան – բարիտոն, Գեղարվեստական ղեկավար՝ Հասմիկ Պապյան։ Ղազարոս Սարյանի անվան Օպերային ստուդիայի դահլիճ։
Ապրիլի 28, 2023
2012թ.-ից ի վեր պասիվ գեղարվեստական կյանքի հետևանքով էականորեն վատթարացել էին Օպերային ստուդիայի ենթակառուցվածքները, որոնց տարիներ շարունակ ոչ պատճաշ սպասարկման արդյունքում խաթարվել էր ստուդիայի բնականոն գործունեությունը:
Օպերային ստուդիայի ապագայով մտահոգված մի շարք անհատների, ձեռնարկությունների և հիմնադրամների հովանավորությամբ և ստուդիայի անձնակազմի և երրորդ անձանց կամավորական ահռելի աշխատանքի շնորհիվ 2020-2021թթ.-ի ընթացքում նորոգվեցին.
Աշխատանքների սկիզբ՝ 2021թ.-ի ապրիլի 19-ը
Աշխատանքների սկիզբ՝ 2021թ.-ի մայիսի 20-ը
Աշխատանքների սկիզբ՝ 2021թ.-ի հուլիսի 1-ը
Օպերային ստուդիայի դահլիճի նորոգման և տեխնիկական վերազինման արդյունքում հնարավոր է դարձել վերակենդանացնել ներկոնսերվատորիական միջոցառումները, ինչպես նաև հյուրընկալել այլ կրթամշակութային միջոցառումներ, փառատոններ, միջազգային մրցույթներ: