ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Արվեստի տեսություն և պատմություն՝ ԵՐԱԺՇՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ մասնագիտացման կրթական ծրագրին կարող են դիմել միջնակարգ կամ մասնագիտական կրթությամբ անձինք։
Ընդունելությունն իրականացվում է ընդունելության քննություններով, մրցութային կարգով։ Ընդունելության քննություններին մասնակցելու համար անհրաժեշտ է կարգով սահմանված ժամկետներում հայտագրվել, ներկայացնել պահանջվող փաստաթղթերը։
Ուշադրությո՛ւն. ԵՊԿ ընդունվելու համար երաժշտական կրթության վկայական չի պահանջվում:
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
Ընդունելության դիմում-հայտի առցանց լրացումը dimord.am կայքէջում
Առաջին փուլ ՝ ՀՀ հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների համար.
ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ի ժամը 18:00-ը։
Երկրորդ փուլ՝ օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիների, տվյալ տարվա ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների համար.
հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ի ժամը 17:00-ը։
Փաստաթղթերի հանձնում
Բոլոր դիմորդների համար՝ մայիսի 17-ից հետո, ԵՊԿ ընդունելության պատասխանատու քարտուղարի կողմից ստացված էլեկտրոնային նամակում նշված ժամանակացույցով։
Ուշադրությո՛ւն. Անհրաժեշտ է ընդունելության դիմում-հայտում ճշգրիտ լրացնել Ձեր էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարները, քանի որ դրանցով է իրականացվելու ընդունելության գործընթացների հետ կապված ողջ տեղեկատվության փոխանցումը։
Քննությունների անցկացման ժամանակացույց
Բոլոր դիմորդների համար՝ հուլիսի 2-ից 8-ը:
Ընդունելության մրցույթի ամփոփում
Բոլոր դիմորդների համար՝ հուլիսի 18-ը:
Ուսումնական տարին
Առաջին կիսամյակ - սեպտեմբերի 1-ից մինչև հունվարի 25-ը,
Երկրորդ կիսամյակ - փետրվարի 9-ից մինչև հունիսի 28-ը:
Ուշադրությո՛ւն. Ժամկետները ենթակա են փոփոխության՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանի:
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ
1. Ընդունելության քննությունների նախապատրաստումը
Արվեստի տեսություն և պատմություն՝ ԵՐԱԺՇՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ մասնագիտացման բակալավրական կրթական ծրագիր ընդունվելու համար անհրաժեշտ է հաղթահարել ընդունելության մրցութային շեմը։
Եթե ցանկանում եք կատարելագործել Ձեր գիտելիքներն ընդունելությանն ընդառաջ, կարող եք մասնակցել Կոնսերվատորիայի կողմից առաջարկվող Նախապատրաստական դասընթացներին, որոնք մեկնարկում են յուրաքանչյուր ուսումնական տարվա առաջին կիսամյակում։ Նախապատրաստական դասընթացների միջոցով ԵՊԿ դիմորդը ձեռք է բերում համապատասխան գիտելիքներ՝ ընդունելության քննությունների մրցութային շեմը հաղթահարելու համար։
2. Փաստաթղթերի ներկայացում
Անհրաժեշտ է Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) dimord.am կայքէջում լրացնել ընդունելության դիմում-հայտը։ Դիմում-հայտի լրացման ձևին կարող եք ծանոթանալ ԳԹԿ-ի տեսահոլովակում:
Առցանց հայտը լրացնելուց հետո անհրաժեշտ է սահմանված ժամկետներում ԵՊԿ Ընդունելության քննությունների պատասխանատու քարտուղարին ներկայացնել հետևյալ փաստաթղթերը առձեռն.
Անձը հաստատող փաստաթղթի /անձնագիր կամ ծննդական կամ ID քարտ/ բնօրինակը և 2 պատճենը,
Սոցքարտի բնօրինակը և 2 պատճենը,
Լուսանկար (3x4 չափի) 6 հատ,
Ավարտական վկայականի (ատեստատ կամ դիպլոմ) բնօրինակը և 2 պատճենը,
900018002072 հաշվեհամարին 3,000 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ անդորրագրի բնօրինակը։
Հիշեցնենք, որ Ընդունելության կարգի 78 -81 կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդներն ազատվում են այդ վճարից։
Զինվորական գրքույկը /զորացրված դիմորդների համար/ կամ տարածքային զինկոմիսարիատի տրված կցագրման գրքույկը,
Միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկրության դիպլոմների բնօրինակները և 1 պատճենները,
Անհրաժեշտության դեպքում ներկայացվում է Ընդունելության կարգի թիվ 73, 78–81 կետերով սահմանված արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող բնօրինակ փաստաթղթերը։
Ընտանիքի անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքի անդամ լինելու դեպքում ներկայացվում է համապատասխան փաստաթուղթը՝ «Փարոս»-ի միավորի մասին նշումով։
Ներկայացվող ստեղծագործությունների անվանումները, ժանրերը։ Նոտաները և/կամ ձայնագրությունները ներկայացվում են քննության օրը։
Խնդրում ենք ծրագիրը ներկայացնել տպագիր /տառատեսակը՝ Sylfaen, տառաչափը՝ 14/՝ վերջում նշելով դիմորդի անուն-ազգանունը։
Ուշադրությո՛ւն. Անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի բացակայության դեպքում ուսանողը ներկայացնում է իր՝ մայրաքաղաքային կամ մարզային տարածքային ոստիկանական բաժնի կողմից տրվող՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ:
3. Ընդունելության քննությունները
Արվեստի տեսություն և պատմություն՝ ԵՐԱԺՇՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ մասնագիտացման ընդունելության քննություններն են․
1․ Կոլոկվիում և երաժշտական գրականություն
2․ Երաժշտատեսական գիտելիքներ (գրավոր)
ԿՈԼՈԿՎԻՈՒՄ ԵՎ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ա) ԿՈԼՈԿՎԻՈՒՄ (բանավոր)
Քննությունն անցկացվում է հարցատոմսերով, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է հինգ հարց.
• երաժշտական ստեղծագործության տրված հատվածի հարմոնիկ վերլուծություն (մեկ պարբերության սահմաններում),
• նվագել ակորդային հաջորդականություն (պարբերության ձևով, շեղումներով, մոդուլյացիայով մինչև 4-րդ կարգի ազգակցության տոնայնություններ),
• լսողական վերլուծություն (ինտերվալներ, ակորդներ, ակորդային հաջորդականություններ շեղումներով և մոդուլյացիայով),
• թերթից ընթերցում (առաջարկվող ժողովածուներ՝ Н. Ладухин - «Одноголосное
сольфеджио», А. Островский, С. Соловьев, В. Шокин - «Сольфеджио» և այլն),
• հարց «Երաժշտական գրականություն»-ից՝ ըստ հետևյալ հարցաշարի.
1. Երաժշտական ժանրեր։
2. Յ. Ս. Բախի ստեղծագործության բնութագիրը։
3. Ք. Վ. Գլյուկի օպերային ռեֆորմի սկզբունքները։
4. 17-րդ դարի գործիքային երաժշտությունը (պոլիֆոնիա, հոմոֆոնիա)։
5. Վիեննական դասական դպրոց: Յ. Հայդն, Վ. Ա. Մոցարտ։
6. Սոնատային-սիմֆոնիկ ցիկլ: Լ. վան Բեթհովեն։
7. Ծրագրայնությունը երաժշտության մեջ:
8. Ռոմանտիզմը երաժշտության մեջ:
9. Իմպրեսիոնիզմը երաժշտության մեջ:
10. Ռուսական «Հզոր խմբակ»:
11. Պ․ Չայկովսկու ստեղծագործության բնութագիրը։
12. Ս․ Ռախմանինովի դաշնամուրային ստեղծագործությունը։
13. Նոր վիեննական դպրոց։
14. Դ․ Շոստակովիչի սիմֆոնիաները։
15. Ս․ Պրոկոֆևի ստեղծագործության բնութագիրը։
16. Ի․ Ստրավինսկու բալետները։
17. Հայ երաժշտական մշակույթը 19-20-րդ դարերում
(Տ. Չուխաջյան, Ք. Կարա-Մուրզա, Մ. Եկմալյան)
18. Կոմիտասի ստեղծագործական բնութագիրը։
19. Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան:
20. Ա. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան:
21. Ա․ Սպենդիարյանի սիմֆոնիկ ստեղծագործությունը։
22. Ա․ Խաչատրյանի բալետները:
23. Հայկական հնգյակ:
24. Հայ ժամանակակից կոմպոզիտորական արվեստ
(Ա. Տերտերյան, Տ. Մանսուրյան):
բ) ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈւԹՅՈւՆ (գրավոր)
Երաժշտական ստեղծագործության տրված հատվածի ունկնդրումից հետո դիմորդը պետք է գրավոր պատասխանի մեջ նշի կոմպոզիտորի անունը, ստեղծագործության անվանումը, տոնայնությունը, մասը, թեման։
Ստեղծագործությունների առաջարկվող ցանկը.
Բաբաջանյան Ա. - Դաշնամուրային տրիո,
Բախ Յ. Ս. - ԼՏԿ, I հատոր – C dur, c moll, E dur, e moll, B dur,
Բախ Յ. Ս. - ԼՏԿ, II հատոր - D dur, d moll, f moll, fis moll,
Բախ Յ. Ս. - Պասակալիա /երգեհոնի համար/, BWV 582, c moll
Բախ Յ. Ս. - «Բրանդենբուրգյան կոնցերտներ» թիվ 3, թիվ 5,
Բախ Յ. Ս. - Իտալական կոնցերտ,
Բախ Յ. Ս. - 6 «Ֆրանսիական սյուիտ»,
Բախ Յ. Ս. - «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» /վերջին խմբերգը/,
Բախ Յ. Ս. - Մեսսա h moll - №№ 1, 8, 15, 16,
Բեթհովեն վան Լ. - Սիմֆոնիա թիվ 3, ստ. 55, Es dur,
Բեթհովեն վան Լ. - Սիմֆոնիա թիվ 5, ստ․ 67, c moll,
Բեթհովեն վան Լ. - Սիմֆոնիա թիվ 9, ստ. 125, d moll,
Բեթհովեն վան Լ. - «Էգմոնտ» նախերգանք,
Բեթհովեն վան Լ. - Դաշնամուրի սոնատներ թթ․ 8, 14, 21, 23, 32,
Բեթհովեն վան Լ. - Դաշնամուրի կոնցերտներ թթ. 3, 4, 5,
Բեռլիոզ Հ. - «Ֆանտաստիկ սիմֆոնիա», ստ. 14, C dur
Բիզե Ժ. - «Կարմեն» օպերայից՝ «Հաբաներա», «Սեգիդիլիա»,
Էսկամիլիոյի քառյակները,
Բրամս Յ. - Սիմֆոնիա թիվ 4, ստ. 98, e moll,
Բրամս Յ. - Ջութակի կոնցերտ, ստ. 77, D dur,
Բրամս Յ. - Դաշնամուրի կոնցերտ թիվ 1, ստ. 15, d moll,
Բորոդին Ա. - «Իշխան Իգոր» օպերայից՝ Խմբերգ Պրոլոգից, Իշխան Իգորի արիան,
Բորոդին Ա. - Սիմֆոնիա թիվ 2 «Դյուցազնական», h moll,
Գլինկա Մ. - «Իվան Սուսանին» օպերայից՝ Խմբերգային ինտրոդուկցիան,
Գլինկա Մ. - «Կամարինյան» նախերգանք-ֆանտազիա,
Գլինկա Մ. - «Ռուսլան և Լյուդմիլա» օպերայի նախերգանքը,
Գլյուկ Ք. Վ. - «Օրփեոս» օպերայից՝ «Մեղեդի», Օրփեոսի արիան /3-րդ գործ./,
Գրիգ Է. - «Պեր Գյունտ» սյուիտներ թիվ 1, 2,
Գրիգ Է. - Դաշնամուրի կոնցերտ a moll, ստ․ 16,
Դեբյուսի Կ. - «Այծամարդու հետկեսօրյա հանգիստը» սիմֆոնիկ պրելյուդ,
Դվորժակ Ա. - Սիմֆոնիա թիվ 9, «Նոր աշխարհից»,
Դվորժակ Ա. - «Սլավոնական պարեր» e-moll, cis-moll,
Եղիազարյան Գ. - «Արևածագին» սիմֆոնիկ պատկեր,
Եկմալյան Մ. - «Պատարագ»-ից՝ «Սուրբ, Սուրբ»,
Լիստ Ֆ. - «Պրելյուդներ» սիմֆոնիկ պոեմ,
Լիստ Ֆ. - Դաշնամուրի կոնցերտ թիվ 1, Es dur
Լիստ Ֆ. - Հունգարական ռապսոդիաներ թթ. 2, 12,
Լիստ Ֆ. - Դաշնամուրի սոնատ h moll,
Խաչատրյան Ա. - Դաշնամուրի կոնցերտ, Des dur, ստ․ 38
Խաչատրյան Ա. - Ջութակի կոնցերտ, d moll
Խաչատրյան Ա. - Սիմֆոնիա թիվ 2 «Զանգով», e moll
Խաչատրյան Ա. - «Սպարտակ» բալետից` Ադաջո,
Խաչատրյան Ա. - «Գայանե» բալետից` «Օրորոցային», «Վարդագույն աղջիկների պարը»
Կոմիտաս - Մեներգեր՝ «Գարուն ա», «Անտունի», «Ծիրանի ծառ»,
«Լոռվա գութաներգ», «Կուժն առա»,
Կոմիտաս - «Հարսանեկան երգեր» շարեր Ա, Բ,
Կոմիտաս - «Յոթ պար» դաշնամուրի համար,
Կոմիտաս - «Պատարագ»-ից՝ «Սուրբ, Սուրբ», «Հայր մեր», «Տեր, ողորմեա»,
Հարությունյան Ա. - Շեփորի կոնցերտ, As dur,
Հովհաննիսյան Է. - «Կոնցերտ-բարոկո»,
Հայդն Յ. - Սիմֆոնիա թիվ 103 «Լիտավրների տրեմոլոյով», Es dur,
Հայդն Յ. - Սիմֆոնիա թիվ 104, D dur,
Հայդն Յ. - Կլավիրային սոնատ D dur, թիվ. 30, Hob 16,
Հենդել Գ. Ֆ. - Կլավեսինային սյուիտ, HWV 432, g moll,
Հենդել Գ. Ֆ. - «Մեսիա» օրատորիայից` «Ալելուիա»
Հենդել Գ. Ֆ. - «Սամսոն» օրատորիայից` «Փղշտացիների քայլերգը»,
Մանսուրյան Տ. - «Հայրեններ»,
Մանսուրյան Տ. - «Պարտիտ» նվագախմբի համար,
Միրզոյան Է. - Սիմֆոնիա,
Մելիքյան Ռ. - «Զմրուխտի» վոկալ ցիկլ,
Մենդելսոն Ֆ. - Ջութակի կոնցերտ, e moll,
Մենդելսոն Ֆ. - Սիմֆոնիա թիվ 3, «Շոտլանդական», a moll,
Մոցարտ Վ. Ա. - Սիմֆոնիա թիվ 40, g moll,
Մոցարտ Վ. Ա. - «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայի նախերգանքը,
Մոցարտ Վ. Ա. - Կլավիրային սոնատ թիվ 11, K 330, A dur,
Մոցարտ Վ. Ա. - Ռեքվիեմ,
Մոցարտ Վ. Ա. - «Ֆանտազիա» կլավիրի համար, c moll,
Մուսորգսկի Մ. - «Բորիս Գոդունով» օպերայից՝ Պրոլոգը և I, II պատկերները,
Մ. Մուսորգսկի - «Պատկերներ ցուցահանդեսից»,
Շոպեն Ֆ. - Դաշնամուրի սոնատ թիվ 2, b moll,
Շոպեն Ֆ. - Պոլոնեզ թիվ 1, ստ. 40, A dur,
Շոպեն Ֆ. - Դաշնամուրի կոնցերտ թիվ 1,
Շոպեն Ֆ. - Վալս թիվ 7, ստ. 64, cis moll,
Շոպեն Ֆ. - Պրելյուդ թիվ 20 ստ. 28, c moll,
Շոպեն Ֆ. - Բալլադ թիվ 1, ստ. 23, g moll,
Շոպեն Ֆ. - Մազուրկաներ №№ 2, 4, 57,
Շոստակովիչ Դ. - Սիմֆոնիա թիվ 5, ստ. 47, d moll,
Շոստակովիչ Դ. - Սիմֆոնիա թիվ 7, ստ․ 60, «Լենինգրադյան», C dur,
Շուբերտ Ֆ. - «Անավարտ սիմֆոնիա», h moll,
Շուբերտ Ֆ. - «Գեղեցիկ ջրաղացպանուհին»,
Շուբերտ Ֆ. - «Անտառի արքան», «Կարմրախայտը» («Ֆորել»), «Սերենադ»,
Շուբերտ Ֆ. - «Կառնավալ»,
Շուման Ռ. - «Պոետի սերը»,
Չայկովսկի Պ. - Սիմֆոնիա թիվ 4, ստ. 36, f moll
Չայկովսկի Պ. - Սիմֆոնիա թիվ 6, ստ. 74, «Պաթետիկ», h moll,
Չայկովսկի Պ. - «Եվգենի Օնեգին» օպերայից՝ Նամակի տեսարանը,
Չայկովսկի Պ. - «Средь шумного бала» ռոմանս
Չուխաջյան Տ. - «Արշակ Բ» օպերայի նախերգանքը,
Պրոկոֆև Ս. - «Ռոմեո և Ջուլիետ» բալետ,
Պրոկոֆև Ս. - Սիմֆոնիա թիվ 7, ստ. 131, cis moll,
Ռախմանինով Ս. - Դաշնամուրի կոնցերտ թիվ 2, ստ. 18, c moll
Ռախմանինով Ս. - «Весенние воды» ռոմանս
Ռիմսկի-Կորսակով Ն. -«Ձյունանուշը» օպերայից՝ Ձյունանուշի արիաները I և IV գործ․,
Ռիմսկի-Կորսակով Ն. - «Շահրազադե» սիմֆոնիկ սյուիտ,
Ռոսինի Ջ. - «Սևիլյան սափրիչ» օպերայի նախերգանքը,
Սարյան Ղ. - «Սիմֆոնիկ պաննո «Հայաստան»,
Սկրյաբին Ա. - Դաշնամուրային պրելյուդներ ստ. 11, №№ 2, 4, 5, 10,
Սպենդիարյան Ա. - «Երևանյան էտյուդներ» սիմֆոնիկ շարք,
Սպենդիարյան Ա. - «Ալմաստ» օպերայից՝ «Պարսկական քայլերգ»,
Ստրավինսկի Ի. - «Սրբազան գարուն»,
Վագներ Ռ. - «Վալկիրիա» օպերայից՝ «Վալկիրիաների թռիչքը»,
Վագներ Ռ. - «Լոենգրին» օպերայի նախերգանքը,
Վագներ Ռ. - «Տանհոյզեր» օպերայի նախերգանքը,
Վագներ Ռ. - «Աստվածների մայրամուտը» օպերայից՝ Սգո քայլերգը,
Վեբեր ֆոն Կ. Մ. - «Կախարդական հրաձիգը» օպերայի նախերգանքը,
Վերդի Ջ. - Ռեքվիեմ,
Վերդի Ջ. - «Ռիգոլետո» օպերայից՝ Ռիգոլետոյի արիան 2-րդ գործ.,
կվարտետ IV գործ.,
Վերդի Ջ. - «Աիդա» օպերայից՝ Հաղթական քայլերգ, Աիդայի և Ռադամեսի
եզրափակիչ դուետը,
Տիգրանյան Ա. - «Անուշ» օպերայից՝ Նախերգանք, Սարոյի արիան IV գործողությունից,
Տերտերյան Ա. - Սիմֆոնիա թիվ 3։
ԵՐԱԺՇՏԱՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ (գրավոր)
Քննությունը բաղկացած է երկու բաղադրիչից, որոնք կատարվում են քննական կենտրոն դիմորդի մեկ մուտքով, երկու գրավոր առաջադրանքի ձևով։
Քննական բաղադրիչներ՝
ա/ Սոլֆեջո
դիմորդը պետք է գրի 8 տակտից բաղկացած եռաձայն թելադրություն՝ քրոմատիկ հնչյուններով, շեղումներով։ Նախապես որոշվում են թելադրության տոնայնությունը, չափը, սկզբնական հնչյունները։
Կատարման ժամանակը՝ 30 րոպե, 2-3 րոպեն մեկ թելադրության հնչեցումով:
բ/ Հարմոնիա
դիմորդը պետք է ներդաշնակի մեղեդի՝ 16-20 տակտ ընդլայնված պարբերության ձևով. ոչ ակորդային հնչյուններով, շեղումներով և մոդուլյացիաներով մինչև 4-րդ կարգի ազգակից տոնայնություններ, դիատոնիկ և քրոմատիկ սեկվենցիաներով:
Կատարման ժամանակը՝ 3 ժամ:
ՆԵՐԴԱՇՆԱԿՄԱՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՔԱՅԼԵՐԸ՝ ԸՍՏ ԴԱՍԱԳՐՔԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ․
մեղեդու սխալ տոնայնության որոշում,
կառուցվածքային սխալ բաժանում (ցեզուրա, կադանս, կիսակադանս, ընդլայնում),
ֆունկցիոնալ սխալ լուծում,
ակորդի (ֆունկցիայի) տեղափոխում թույլից ուժեղ մաս,
ակորդի սխալ դասավորություն,
զուգահեռ, թաքնված կվինտաներ ու օկտավներ,
քայլեր մեծացրած ինտերվալներով,
հակասումներ,
ակորդների սխալ հաջորդականություն,
սեպտակորդների սխալ լուծումներ,
սեկվենցիաների, շեղումների, մոդուլյացիայի անտեսում,
նոտագրության ուղղագրական սխալներ,
նշանների սխալներ և այլն։
Գնահատման սանդղակ․
Քննական առարկաների գնահատման չափանիշը 20 միավոր է, որից.
18-20 միավոր` գերազանց
13-17 միավոր` լավ
8-12 միավոր` բավարար
7 միավոր և ցածր` անբավարար