pages-headerՋազ գործիքներ
Նկարագիր
«Կատարողական արվեստ» մասնագիտության բակալավրի կրթական ծրագրի մասնագիտացումներից է «Գործիքային կատարողական արվեստ» /Ջազ գործիքներ/ մասնագիտացումը։

Կրթության արդյունքում ուսանողը ձեռք կբերի համալիր գիտելիքներ հայ և համաշխարհային երաժշտական արվեստի, ջազ և էստրադային երաժշտության, իր մասնագիտական գործիքի կատարողական արվեստի, ոճերի, նվագացանկի վերաբերյալ, կիմանա տարբեր ճյուղերի և ոճական ուղղությունների արտահայտչամիջոցները և տեխնիկաները, կկարողանա ազատորեն կիրառել դրանք գործնականում, կկարողանա կատարել և մեկնաբանել երաժշտական ստեղծագործություններ թե՛ որպես մենակատար և թե՛ անսամբլի, նվագախմբի արտիստ, իրականացնել գործունեություն որպես երաժիշտ-կատարող և դասավանդող։

ՀՀ քաղաքացիներ

Արտերկրի քաղաքացիներ

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ
 
Գործիքային կատարողականություն՝ ՋԱԶ ԴԱՇՆԱՄՈՒՐ, ՋԱԶ ՍԱՔՍԱՖՈՆ, ՋԱԶ ԿԻԹԱՌ մասնագիտացման կրթական ծրագրին կարող են դիմել միջնակարգ կամ մասնագիտական կրթությամբ անձինք։
 
Ընդունելությունն իրականացվում է ընդունելության քննություններով, մրցութային կարգով։ Ընդունելության քննություններին մասնակցելու համար անհրաժեշտ է կարգով սահմանված ժամկետներում հայտագրվել, ներկայացնել պահանջվող փաստաթղթերը։
 
Ուշադրությո՛ւն. ԵՊԿ ընդունվելու համար երաժշտական կրթության վկայական չի պահանջվում:
 
 
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
Ընդունելության դիմում-հայտի առցանց լրացումը dimord.am կայքէջում 
 
Առաջին փուլ ՝ ՀՀ հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների համար.
ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ի ժամը 18:00-ը։
 
Երկրորդ փուլ՝ օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիների, տվյալ տարվա ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների համար.
հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ի ժամը 17:00-ը։
 
Փաստաթղթերի հանձնում
Բոլոր դիմորդների համար՝ մայիսի 17-ից հետո, ԵՊԿ ընդունելության պատասխանատու քարտուղարի կողմից ստացված էլեկտրոնային նամակում նշված ժամանակացույցով։
 
Ուշադրությո՛ւն. Անհրաժեշտ է ընդունելության դիմում-հայտում ճշգրիտ լրացնել Ձեր էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարները, քանի որ դրանցով է իրականացվելու ընդունելության գործընթացների հետ կապված ողջ տեղեկատվության փոխանցումը։
 
Քննությունների անցկացման ժամանակացույց
Բոլոր դիմորդների համար՝ հուլիսի 2-ից 8-ը:
 
Ընդունելության մրցույթի ամփոփում
Բոլոր դիմորդների համար՝ հուլիսի 18-ը:
 
Ուսումնական տարին
Առաջին կիսամյակ - սեպտեմբերի 1-ից մինչև հունվարի 25-ը,
Երկրորդ կիսամյակ - փետրվարի 9-ից մինչև հունիսի 28-ը:
                                                                                       
Ուշադրությո՛ւն. Ժամկետները ենթակա են փոփոխության՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանի:
 
 
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ
 
1. Ընդունելության քննությունների նախապատրաստումը
 
Գործիքային կատարողականություն՝ ջազ դաշնամուր, ջազ սաքսաֆոն, ջազ կիթառ մասնագիտացման բակալավրական կրթական ծրագիր ընդունվելու համար անհրաժեշտ է հաղթահարել ընդունելության մրցութային շեմը։
 
Եթե ցանկանում եք կատարելագործել Ձեր գիտելիքներն ընդունելությանն ընդառաջ, կարող եք մասնակցել Կոնսերվատորիայի կողմից առաջարկվող Նախապատրաստական դասընթացներին, որոնք մեկնարկում են յուրաքանչյուր ուսումնական տարվա առաջին կիսամյակում։ Նախապատրաստական դասընթացների միջոցով ԵՊԿ դիմորդը ձեռք է բերում համապատասխան գիտելիքներ՝ ընդունելության քննությունների մրցութային շեմը հաղթահարելու համար։
 
2. Փաստաթղթերի ներկայացում
 
Անհրաժեշտ է Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) dimord.am կայքէջում լրացնել ընդունելության դիմում-հայտը։ Դիմում-հայտի լրացման ձևին կարող եք ծանոթանալ ԳԹԿ-ի տեսահոլովակում:
 
Առցանց հայտը լրացնելուց հետո անհրաժեշտ է սահմանված ժամկետներում ԵՊԿ Ընդունելության քննությունների պատասխանատու քարտուղարին ներկայացնել հետևյալ փաստաթղթերը առձեռն.
 
Անձը հաստատող փաստաթղթի /անձնագիր կամ ծննդական կամ ID քարտ/ բնօրինակը և 2 պատճենը,
 
Սոցքարտի բնօրինակը և 2 պատճենը,
 
Լուսանկար (3x4 չափի) 6 հատ,
 
Ավարտական վկայականի (ատեստատ կամ դիպլոմ) բնօրինակը և 2 պատճենը,
900018002072 հաշվեհամարին 3,000 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ անդորրագրի բնօրինակը։
Հիշեցնենք, որ Ընդունելության կարգի 78 -81 կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդներն ազատվում են այդ վճարից։
 
Զինվորական գրքույկը /զորացրված դիմորդների համար/ կամ տարածքային զինկոմիսարիատի տրված կցագրման գրքույկը,
 
Միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկրության դիպլոմների բնօրինակները և 1 պատճենները,
 
Անհրաժեշտության դեպքում ներկայացվում է Ընդունելության կարգի թիվ 73, 78–81 կետերով սահմանված արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող բնօրինակ փաստաթղթերը։
 
Ընտանիքի անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքի անդամ լինելու դեպքում ներկայացվում է համապատասխան փաստաթուղթը՝ «Փարոս»-ի միավորի մասին նշումով։
 
Ներկայացվող ստեղծագործությունների անվանումները, ժանրերը։ Նոտաները և/կամ ձայնագրությունները ներկայացվում են քննության օրը։
Խնդրում ենք ծրագիրը ներկայացնել տպագիր /տառատեսակը՝ Sylfaen, տառաչափը՝ 14/՝ վերջում նշելով դիմորդի անուն-ազգանունը։
 
Ուշադրությո՛ւն. Անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի բացակայության դեպքում ուսանողը ներկայացնում է իր՝ մայրաքաղաքային կամ մարզային տարածքային ոստիկանական բաժնի կողմից տրվող՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ:
 
 
3. Ընդունելության քննությունները
 
Գործիքային կատարողականություն՝ ջազ դաշնամուր, ջազ կիթառ, ջազ սաքսաֆոն մասնագիտացման ընդունելության քննություններն են․
 
1․ Մասնագիտություն (ծրագրի կատարում)
2․ Երաժշտատեսական գիտելիքներ (գրավոր)
 
ՋԱԶ ԴԱՇՆԱՄՈՒՐ
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ (ծրագրի կատարում)
Դիմորդը պետք է անգիր կատարի մինչև 30 րոպե տևողությամբ ծրագիր, որը պետք է ընդգրկի.
·           տարբեր բնույթի երկու ջազ ստանդարտ
·           հայ կոմպոզիտորի մեկ ստեղծագործություն
·           թերթից ընթերցում
Դիմորդի հետ կանցկացվի նաև մասնագիտական հարցազրույց՝ կատարվող ծրագրի վերաբերյալ (հեղինակը, ժամանակաշրջանը, ուղղությունը, ստեղծագործությունը, տոնայնությունը)։
 
ԵՐԱԺՇՏԱՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ (գրավոր)
Քննությունը բաղկացած է երկու բաղադրիչից, որոնք կատարվում են քննական կենտրոն դիմորդի մեկ մուտքով, երկու գրավոր առաջադրանքի ձևով։
 
Քննական բաղադրիչներ՝
ա/ Սոլֆեջո
դիմորդը պետք է գրի 8 տակտից բաղկացած երկձայն թելադրություն՝ քրոմատիկ հնչյուններով և շեղումներով: Նախապես որոշվում են թելադրության տոնայնությունը, չափը, մեղեդու և բասի սկզբնական հնչյունները։
Կատարման ժամանակը՝ 30 րոպե, 2-3 րոպեն մեկ թելադրության հնչեցումով։
 
բ/ Հարմոնիա
դիմորդը պետք է ներդաշնակի մեղեդի՝ 10-12 տակտ ընդլայնված պարբերության ձևով, որը պետք է պարունակի հնարավոր շեղումներ և մոդուլյացիաներ դեպի 1-ին կարգի ազգակից տոնայնություններ, առանց ոչ ակորդային հնչյունների օգտագործման:
Կատարման ժամանակը՝ 2 ժամ:
 
 
ՋԱԶ ՍԱՔՍԱՖՈՆ
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ (ծրագրի կատարում)
Դիմորդը պետք է անգիր կատարի 30-40 րոպե տևողությամբ ծրագիր, որը պետք է ընդգրկի.
·           մեկ էտյուդ,
·           երկու տարաբնույթ ջազ-փոփ ստանդարտ,
·           իմպրովիզացիա՝ առաջարկված թեմայով,
·           թերթից ընթերցում։
Դիմորդի հետ կանցկացվի նաև մասնագիտական հարցազրույց՝ կատարվող ծրագրի վերաբերյալ (հեղինակը, ժամանակաշրջանը, ուղղությունը, ստեղծագործությունը, տոնայնությունը)։
 
ԵՐԱԺՇՏԱՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ (գրավոր)
Քննությունը բաղկացած է երկու բաղադրիչից, որոնք կատարվում են քննական կենտրոն դիմորդի մեկ մուտքով, երկու գրավոր առաջադրանքի ձևով։
 
Քննական բաղադրիչներ՝
ա/ Սոլֆեջո
դիմորդը պետք է գրի 8 տակտից բաղկացած միաձայն թելադրություն՝ քրոմատիկ հնչյուններով: Նախապես որոշվում են թելադրության տոնայնությունը, չափը, սկզբնական հնչյունը։
Կատարման ժամանակը՝ 30 րոպե, 2-3 րոպեն մեկ թելադրության հնչեցումով։
 
բ/ Հարմոնիա
դիմորդը պետք է ներդաշնակի մեղեդի՝ 10-12 տակտ ընդլայնված պարբերության ձևով, որը պետք է պարունակի հնարավոր շեղումներ դեպի 1-ին կարգի ազգակից տոնայնություններ, առանց ոչ ակորդային հնչյունների օգտագործման:  Կատարման ժամանակը՝ 2 ժամ:
 
 
ՋԱԶ ԿԻԹԱՌ
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ (ծրագրի կատարում)
Դիմորդը պետք է անգիր կատարի 30-40 րոպե տևողությամբ ծրագիր, որը պետք է ընդգրկի.
•           երկու ջազային ստանդարտ, մեկ բլյուզ
•           նվագել գամմաներ բոլոր տոնայնություններում
•           հարմոնիկ թվագրում
•           թերթից ընթերցում
Դիմորդի հետ կանցկացվի նաև մասնագիտական հարցազրույց՝ կատարվող ծրագրի վերաբերյալ (հեղինակը, ժամանակաշրջանը, ուղղությունը, ստեղծագործությունը, տոնայնությունը)։
 
ԵՐԱԺՇՏԱՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ (գրավոր)
Քննությունը բաղկացած է երկու բաղադրիչից, որոնք կատարվում են քննական կենտրոն դիմորդի մեկ մուտքով, երկու գրավոր առաջադրանքի ձևով։
 
Քննական բաղադրիչներ՝
ա/ Սոլֆեջո
դիմորդը պետք է գրի 8 տակտից բաղկացած միաձայն թելադրություն՝ քրոմատիկ հնչյուններով: Նախապես որոշվում են թելադրության տոնայնությունը, չափը, սկզբնական հնչյունը։
Կատարման ժամանակը՝ 30 րոպե, 2-3 րոպեն մեկ թելադրության հնչեցումով։
 
բ/ Հարմոնիա
դիմորդը պետք է ներդաշնակի մեղեդի՝ 10-12 տակտ ընդլայնված պարբերության ձևով, որը պետք է պարունակի հնարավոր շեղումներ դեպի 1-ին կարգի ազգակից տոնայնություններ, առանց ոչ ակորդային հնչյունների օգտագործման:
Կատարման ժամանակը՝ 2 ժամ:
 
 
ՆԵՐԴԱՇՆԱԿՄԱՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՔԱՅԼԵՐԸ՝ ԸՍՏ ԴԱՍԱԳՐՔԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ․
 
մեղեդու սխալ տոնայնության որոշում,
կառուցվածքային սխալ բաժանում (ցեզուրա, կադանս, կիսակադանս, ընդլայնում),
ֆունկցիոնալ սխալ լուծում,
ակորդի (ֆունկցիայի) տեղափոխում թույլից ուժեղ մաս,
ակորդի սխալ դասավորություն,
զուգահեռ, թաքնված կվինտաներ ու օկտավներ,
քայլեր մեծացրած ինտերվալներով,
հակասումներ,
ակորդների սխալ հաջորդականություն,
սեպտակորդների սխալ լուծումներ,
սեկվենցիաների, շեղումների, մոդուլյացիայի անտեսում,
նոտագրության ուղղագրական սխալներ,
նշանների սխալներ և այլն։
 
Գնահատման սանդղակ․
Քննական առարկաների գնահատման չափանիշը 20 միավոր է, որից.
18-20 միավոր` գերազանց
13-17 միավոր` լավ
8-12 միավոր` բավարար
7 միավոր և ցածր` անբավարար