ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Վոկալ արվեստ ՋԱԶ ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ մասնագիտացման կրթական ծրագրին կարող են դիմել միջնակարգ կամ մասնագիտական կրթությամբ անձինք։
Ընդունելությունն իրականացվում է ընդունելության քննություններով, մրցութային կարգով։ Ընդունելության քննություններին մասնակցելու համար անհրաժեշտ է կարգով սահմանված ժամկետներում հայտագրվել, ներկայացնել պահանջվող փաստաթղթերը։
Ուշադրությո՛ւն. ԵՊԿ ընդունվելու համար երաժշտական կրթության վկայական չի պահանջվում:
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
Ընդունելության դիմում-հայտի առցանց լրացումը dimord.am կայքէջում
Առաջին փուլ ՝ ՀՀ հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների համար.
ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ի ժամը 18:00-ը։
Երկրորդ փուլ՝ օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիների, տվյալ տարվա ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների համար.
հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ի ժամը 17:00-ը։
Փաստաթղթերի հանձնում
Բոլոր դիմորդների համար՝ մայիսի 17-ից հետո, ԵՊԿ ընդունելության պատասխանատու քարտուղարի կողմից ստացված էլեկտրոնային նամակում նշված ժամանակացույցով։
Ուշադրությո՛ւն. Անհրաժեշտ է ընդունելության դիմում-հայտում ճշգրիտ լրացնել Ձեր էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարները, քանի որ դրանցով է իրականացվելու ընդունելության գործընթացների հետ կապված ողջ տեղեկատվության փոխանցումը։
Քննությունների անցկացման ժամանակացույց
Բոլոր դիմորդների համար՝ հուլիսի 2-ից 8-ը:
Ընդունելության մրցույթի ամփոփում
Բոլոր դիմորդների համար՝ հուլիսի 18-ը:
Ուսումնական տարին
Առաջին կիսամյակ - սեպտեմբերի 1-ից մինչև հունվարի 25-ը,
Երկրորդ կիսամյակ - փետրվարի 9-ից մինչև հունիսի 28-ը:
Ուշադրությո՛ւն. Ժամկետները ենթակա են փոփոխության՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանի:
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ
1. Ընդունելության քննությունների նախապատրաստումը
Վոկալ արվեստ՝ ՋԱԶ ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ մասնագիտացման բակալավրական կրթական ծրագիր ընդունվելու համար անհրաժեշտ է հաղթահարել ընդունելության մրցութային շեմը։
Եթե ցանկանում եք կատարելագործել Ձեր գիտելիքներն ընդունելությանն ընդառաջ, կարող եք մասնակցել Կոնսերվատորիայի կողմից առաջարկվող Նախապատրաստական դասընթացներին, որոնք մեկնարկում են յուրաքանչյուր ուսումնական տարվա առաջին կիսամյակում։ Նախապատրաստական դասընթացների միջոցով ԵՊԿ դիմորդը ձեռք է բերում համապատասխան գիտելիքներ՝ ընդունելության քննությունների մրցութային շեմը հաղթահարելու համար։
2. Փաստաթղթերի ներկայացում
Անհրաժեշտ է Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) dimord.am կայքէջում լրացնել ընդունելության դիմում-հայտը։ Դիմում-հայտի լրացման ձևին կարող եք ծանոթանալ ԳԹԿ-ի տեսահոլովակում:
Առցանց հայտը լրացնելուց հետո անհրաժեշտ է սահմանված ժամկետներում ԵՊԿ Ընդունելության քննությունների պատասխանատու քարտուղարին ներկայացնել հետևյալ փաստաթղթերը առձեռն.
Անձը հաստատող փաստաթղթի /անձնագիր կամ ծննդական կամ ID քարտ/ բնօրինակը և 2 պատճենը,
Սոցքարտի բնօրինակը և 2 պատճենը,
Լուսանկար (3x4 չափի) 6 հատ,
Ավարտական վկայականի (ատեստատ կամ դիպլոմ) բնօրինակը և 2 պատճենը,
900018002072 հաշվեհամարին 3,000 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ անդորրագրի բնօրինակը։
Հիշեցնենք, որ Ընդունելության կարգի 78 -81 կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդներն ազատվում են այդ վճարից։
Զինվորական գրքույկը /զորացրված դիմորդների համար/ կամ տարածքային զինկոմիսարիատի տրված կցագրման գրքույկը,
Միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկրության դիպլոմների բնօրինակները և 1 պատճենները,
Անհրաժեշտության դեպքում ներկայացվում է Ընդունելության կարգի թիվ 73, 78–81 կետերով սահմանված արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող բնօրինակ փաստաթղթերը։
Ընտանիքի անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքի անդամ լինելու դեպքում ներկայացվում է համապատասխան փաստաթուղթը՝ «Փարոս»-ի միավորի մասին նշումով։
Ներկայացվող ստեղծագործությունների անվանումները, ժանրերը։ Նոտաները և/կամ ձայնագրությունները ներկայացվում են քննության օրը։
Խնդրում ենք ծրագիրը ներկայացնել տպագիր /տառատեսակը՝ Sylfaen, տառաչափը՝ 14/՝ վերջում նշելով դիմորդի անուն-ազգանունը։
Ուշադրությո՛ւն. Անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի բացակայության դեպքում ուսանողը ներկայացնում է իր՝ մայրաքաղաքային կամ մարզային տարածքային ոստիկանական բաժնի կողմից տրվող՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ:
3. Ընդունելության քննությունները
Վոկալ արվեստ՝ ՋԱԶ ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ մասնագիտացման ընդունելության քննություններն են․
1․ Մասնագիտություն (ծրագրի կատարում)
2․ Երաժշտատեսական գիտելիքներ (գրավոր)
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ (ծրագրի կատարում)
Դիմորդը պետք է անգիր կատարի մինչև 30 րոպե տևողությամբ ծրագիր, որը պետք է ընդգրկի.
· մեկ ջազ ստանդարտ
· հայ կոմպոզիտորի մեկ ստեղծագործություն
· մեկ համաշխարհային հիթ
Դիմորդի հետ կանցկացվի նաև մասնագիտական հարցազրույց՝ կատարվող ծրագրի վերաբերյալ (հեղինակը, ժամանակաշրջանը, ուղղությունը, ստեղծագործությունը, տոնայնությունը)։
ԵՐԱԺՇՏԱՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ (գրավոր)
Քննությունը բաղկացած է երկու բաղադրիչից, որոնք կատարվում են քննական կենտրոն դիմորդի մեկ մուտքով, երկու գրավոր առաջադրանքի ձևով։
Քննական բաղադրիչներ՝
ա/ Սոլֆեջո
դիմորդը պետք է գրի 8 տակտից բաղկացած միաձայն թելադրություն՝ քրոմատիկ հնչյուններով: Նախապես որոշվում են թելադրության տոնայնությունը, չափը, սկզբնական հնչյունը։
Կատարման ժամանակը՝ 30 րոպե, 2-3 րոպեն մեկ թելադրության հնչեցումով:
բ/ Երաժշտության տարրական տեսություն
դիմորդը պետք է կատարի երաժշտության տարրական տեսության գրավոր աշխատանք, որն ընդգրկում է հետևյալ առաջադրանքները.
1. կառուցել մաժոր գամմայի նշված տեսակը (բնական, հարմոնիկ, մելոդիկ) վերընթաց և վարընթաց շարժումով,
2. կառուցել մինոր գամմայի նշված տեսակը (բնական, հարմոնիկ, մելոդիկ) վերընթաց և վարընթաց շարժումով,
3. կառուցել մաժոր խրոմատիկ գամմա վերընթաց և վարընթաց շարժումով,
4. կառուցել մինոր խրոմատիկ գամմա վերընթաց և վարընթաց շարժումով,
5. կառուցել տրված հնչյունից միջնադարյան դիատոնիկ լադեր,
6. կառուցել տրված հնչյունից դեպի վեր մաքուր, մեծ և փոքր ինտերվալներ,
7. կառուցել տրված հնչյունից դեպի վար մաքուր, մեծ և փոքր ինտերվալներ,
8. որոշել տրված մաքուր, մեծ և փոքր ինտերվալները,
9. կառուցել տրված տոնայնության մեջ մծց և փքց ինտերվալներ (եռատոներ՝ 2 խումբ, բնորոշ ինտերվալներ՝ 2 խումբ),
10. կառուցել տրված հնչյունից մծց և փքց ինտերվալներ, լուծել, որոշել տոնայնությունը (եռատոներ՝ 2 խումբ, բնորոշ ինտերվալներ՝ 2 խումբ),
11. որոշել տրված մծց և փքց ինտերվալները,
12. կառուցել տրված հնչյունից դեպի վեր մաժոր և մինոր եռահնչյուններ ու շրջվածքներ,
13. կառուցել տրված հնչյունից դեպի վար մաժոր և մինոր եռահնչյուններ ու շրջվածքներ,
14. որոշել տրված եռահնչյուններն ու շրջվածքները,
15. կառուցել տոնայնության մեջ D7, II7, VII7 (2 տեսակ) ու նրանց շրջվածքները լուծումով (VII7-ը 2 լուծումով՝ T-ի մեջ և ներֆունկցիոնալ),
16. կառուցել տրված հնչյունից դեպի վեր D7, II7, VII7 (2 տեսակ) և նրանց շրջվածքները, լուծել, որոշել տոնայնությունը (VII7-ը 2 լուծումով՝ T-ի մեջ և ներֆունկցիոնալ),
17. որոշել տրված սեպտակորդներն ու նրանց շրջվածքները,
18. թարգմանել տրված երաժշտական տերմինները (ըստ Ի. Սպոսոբինի, Ռ. Աթայանի «Երաժշտության տարրական տեսություն» դասագրքերի),
19. խմբավորել տրված տևողությունները նշված չափում,
20. տրված հնչյունները գրել Սոլ-ի, Ֆա-ի, Դո-ի բանալիներում:
Կատարման ժամանակը 1,5 ժամ: