Գայանե Մուրադյան
Ամբիոնի վարիչ, պրոֆեսոր
Փողային գործիքների բաժինը բացվել է 1925թ.: Առաջին մանկավարժը օժտված երաժիշտ Վիլհելմ Շպերլինգն էր: Մեկ տարի անց Թիֆլիսից հրավիրվում են Ստեպան Դովգանը (կլարնետ), Արամ Մանգասարյանը (տրոմբոն), ապա՝ Ստեպան Շադուրոն (գալարափող): 1930-ին կոնսերվատորիան տալիս է առաջին շրջանավարտներին, նրանց շարքում էր նաև փողային բաժնի ուսանող Գուգուշ Թարայանը, ով կդառնա շեփորի դասարանի հիմնադիրը, իսկ մեկ այլ՝ ֆլեյտայի դասարանի ծնունդը կպավծա է Հայկ Ղասաբյանի անվան հետ: Փողային բաժնի հետագա սերունդների ուսումնական, համերգային ու մրցութային կենսագրության մեջ միշտ զուգահեռվել են հայրենական ու արտասահմանյան դպրոցների ավանդույթները, որոնց կրողներն են եղել Մկրտիչ Թուլակյանը, Միքայել Խաչատրյանը, Յուրի Բալյանը, Լևոն Բրուտյանը, Աբգար Մուրադյանը, Սիգիզմունդ Ներսիսյանը, Ալեքսանդր Մանուկյանը, Գարի Մայիլյանը, Օմար Պապիկյանը, Գուրգեն Գևորգյանը, Տիգրան Գևորգյանը և ուրիշները։