pages-headerԿոմպոզիցիայի ամբիոն-
Welcome

Վաչե Շարաֆյան

Ամբիոնի վարիչ

Կոմպոզիտորական կադրերի պատրաստումը Երևանի կոնսերվատորիայում սկսվել է դեռևս 1924-1927 թվականներին, երբ սեփական նախաձեռնությամբ /ֆակուլտատիվ կարգով/ ստեղծագործող երիտասարդության  հետ սկսեց աշխատանք վարել Ալեքսանդր Սպենդիարյանը: Երևանի կոնսերվատորիայում կոմպոզիցիայի դասարանը պաշտոնապես հիմնադրվեց 1930 թվականին: Այն ղեկավարել են Հարո Ստեփանյանը՝ մինչև 1934 թվականը, հետո՝ Սարգիս Բարխուդարյանը /1934-1936/, Վարդգես Տալյանը /1936-1947; ինքն էլ դարձավ 1939 թվականին հիմնադրված ամբիոնի առաջին վարիչը/: Հետագայում, շուրջ 30 տարի, կոմպոզիցիայի դասարանները գործում էին միացյալ տեսական-կոմպոզիտորական ամբիոնի կազմում և միայն 1972 թվականին ինքնուրույն ամբիոն դարձավ: Ստեղծագործական ամբիոնը ղեկավարել են Էդվարդ Միրզոյանը /1972-1986/, Ղազարոս Սարյանը /1986-1998/, Մարտուն Իսրայելյանը /1998-2001/, Վարդան Աճեմյանը /2001-2019/, Լևոն Չաուշյանը /2019-2022/, Աշոտ Զոհրաբյանը /2022-2023/։ Այս բաժնում սովորող առաջին մրցանակակիր ուսանողներն են եղել Ալեքսանդր Հարությունյանը և Էդվարդ Միրզոյանը: Գրեթե բոլոր հայ կոմպոզիտորները կամ սովորել են, կամ դասավանդել մեր կոնսերվատորիայում․ Գրիգոր Եղիազարյան, Ղազարոս Սարյան, Առնո Բաբաջանյան, Ավետ Տերտերյան, Էդգար Հովհաննիսյան, Գրիգոր Հախինյան,Ալեքսանդր Աճեմյան, Տիգրան Մանսուրյան, Մարտուն Իսրայելյան, Աշոտ Զոհրաբյան, Ռոբերտ Ամիրխանյան, Վարդան Աճեմյան և այլք։

Նկարագիր