pages-headerԿոնցերտմայստերական ամբիոն
Welcome

Զարուհի Ղազարյան

Ամբիոնի վարիչ, դոցենտ

Կոնցերտմայստերական պատրաստման դասընթացը ներմուծվեց Երևանի կոնսերվատորիայի ուսումնական գործընթացում 1929 թվականին: Դաշնամուրային բաժնում այն վարում էին Գևորգ Բուդաղյանը, հետո Ալեքսանդր Դոլուխանյանը, Գրիգորի Դոմբաևը, օպերային թատրոնի առաջատար կոնցերտմայստերներ Սոֆյա Մելիք-Բեգլարովան, Գալինա Ալեքսանդրովան, Նինա Սաղյանը և ուրիշներ: 1961 թվականին դասընթացը  տեղափոխվեց կամերային անսամբլի վարույթի տակ /ամբիոնի վարիչ՝ Կարեն Կոստանյան/: 1970 թվականին կազմավորվեց կոնցերտմայստերական պատրաստման ամբիոնը: Աբիոնի վարիչներն են եղել. Հեղինե Տեր-Ղևոնդյանը /1970-1990/, Ալդա Զաքարյանը /1990-1995/, Հովհաննես Փարաջանյանը /1995-1996/, Ադա Հակոբյանը /1996-2005/, Սենորա Գյուլբուդաղյանը /2006-2022/: Ամբիոնը միավորել է հանրապետության առաջատար կոնցերտմայստերներին, որոնք ելույթներով հանդես են եկել և գալիս լավագույն մենակատարների հետ Հայաստանում և նրա սահմաններից դուրս հարյուրավոր քաղաքներում:

Նկարագիր