pages-headerԿատարողական արվեստի պատմության և տեսության, մանկավարժական պրակտիկայի ամբիոն
Welcome

Լիլիթ Եփրեմյան

Ամբիոնի վարիչ, դոցենտ

Ամբիոնն ընդգրկում է  գիտամանկավարժական, մեթոդական և երաժշտական դաստիարակությանը վերաբերող բազմազան ոլորտները, 2019-ից գործում է միջառարկայական մասնագիտացման կենտրոնը, կյանքի է կոչվում ուսումնական պրակտիկայի նոր ձևաչափ, որի շնորհիվ համագործակցության նոր հնարավորություններ են ստեղծվում երաժշտական կրթօջախների հետ: Կատարողական արվեստի դասավանդման մեթոդիկայի և պատմության դասընթացները, որոնք Երևանի կոնսերվատորիայի կատարողական ամբիոնների ուսումնական պրոցես ներմուծվեցին 1950-ական թվականների կեսերից, հետագայում կենտրոնացվեցին Կատարողական արվեստի պատմության, տեսության և մանկավարժության ամբիոնում /1980, ամբիոնի վարիչ՝ Շուշանիկ Ափոյան, իսկ 1990-2019՝ Իրինա Զոլոտովա/։ Ամբիոնի գործունեության առաջնային ուղղղություններն են՝ մասնագիտացված դասընթացների մշակումն ու ներմուծումը, պրոֆիլային թեմաներով մեթոդական ձեռնարկների, մենագրությունների, գիտական հոդվածների, նոտային և մասնագիտական ժողովածուների ստեղծումը, ասպիրանտների ատենախոսական ուսումնասիրությունների իրականացումն ու ղեկավարումը, մասնակցությունը գիտաժողովներին /այդ թվում՝ միջազգային/, հրապարակախոսական ելույթները մամուլում, մեթոդական օժանդակությունը հանրապետության երաժշտական հաստատություններին և այլն։

Նկարագիր

Դասախոսներ